Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց ուրիշ բան է, որ մի Ախալքալաքի գավառ, որ հայերով բնակեցրած է ընդամենը մի 90 տարի առաջ և նույնիսկ էդ հայերի պապերի տեղերն ու գյուղերը դեռ հայտնի են իրենց հին հայրենիքում, ինչպես որ ավելի նոր գաղթ Մուղանի դաշտ, էնպես հեշտ դուրս եկած։

Ես միայն մի օրինակ կբերեմ պաշտոնական աղբյուրից, թե ինչ ձևով, ինչ նպատակով են Կովկասի ազգությունները իրար խառնած և մի ընդհանուր շփոթ ստեղծած։

Վերցնում եմ 79 թվականի պատերազմից անմիջապես հետո հրատարակած Ղարսի շրջանի [գեներալ գուբերնատորի] զինվորական նահանգապետի դատական հաշիվն ու պաշտոնական դոկումենտը։

Էդ պաշտ<ոնական> գրության մեջ, որ окрзин են ապահովելու համար անհրաժեշտ է գտնում Ռուսաստանի ներքին նահանգներից ռուսներ բերելու և բռնելու։ Բայց որովհետև ժամանակ չկա, տեղացի ժողովուրդը հեռացած թուրքերի տեղը բռնում է, ստիպված է Անդրկովկասի ռուսներից փոխադրելու Ղարսի շրջանը։ Բայց էդ ռուսները Կովկասում ցրված են «մահմեդականներին իրարից բաժանելու համար» և խնդրում է ներքին նահանգներից գաղթեցնել ռուսներ Կարսի շրջանը ...[1]:



  1. Այս պարբերությունից հետո էջում կա բավական մեծ բաց տարածություն, ապա գրված են հետևյալ թերի տողերը. «մի ժամանակ», իբրև իրեն օրիենտաց<իայի> ժող<ովուրդ> հավաքում էր Պարսկաստանից և ամեն տեղից և ուժ էր տալիս, այժմ քաղաք<ական> կյանքի <2 անընթ՝. պես փոխել է, ցրվում է։ Ոչ թե գլխ<ավոր> ռազմա<գիտական> տեսակետը, այլ հենց կուլտուրական կրթական, տնտեսական և այլն