Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈԻՆ

(էջ 23)

Տպագրվել է, Հր, 1913, 3 փետրվարի, № 27, այնուհետև՝ ԹՔ, էջ 239 ՀՀ առաջին տողի փոփոխությամբ՝ ԵԺ IV, 236։

Արտատպվում է Հր-ից։

1 Խոսքը Հր, 1913, 27 հունվարի, № 21-ի «Դպրոցական ֆոնդը» առաջնորդող հոդվածի մասին է։

2 Թերթի խմբագրությունը տողատակ տվել է հետևյալ ծանոթությունը. «Ակնարկված առաջնորդողի մեջ մի տպագրական սխալ է սպրդել և դրանից էլ առաջացել է թյուրիմացությունը. պետք է լիներ որոշել է «ա ռ ա ն ձ ի ն ա ն հ ա տ ն ե ր ի» դիմումներ չանել, սակայն գրաշարների անուշադրության պատճառով «առանձին անհատների» բառերը դուրս է ընկել»։


ԱՆՏԵՂԻ ՈԻ ԱՆՊԵՏՔ ՄԻՋՈՑ

(էջ 24)

Տպագրվել է Հր, 1918, 7 փետրվարի, № 30, այնուհետև, առանձին հատվածներ՝ ԵԺ IV, 133-134, 1910 թ. գրված նյութերի շարքում։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս Հր, 1913, 6 փետրվարի, № 29 ։ Վերնագրված է՝ «Բողոք Լ. Շանթի «Հին Աստվածներ» պիեսի դրական դատի առթիվ»։

2 Գրական դատը, որը կազմակերպել էր ՀԳԲ, տեղի է ունեցել ընկերության առաջին երեկույթում, 1913 թ. փետրվարի 3-ին։ Փետրվարի 7-ին տեղի է ունեցել երկրորդ երեկույթը, որը կրել է «Դատից հետո» անունը և փաստորեն եղել է առաջին երեկույթի շարունակությունը (տե՛ս Հր, 1913, № № 28, 29 և 32, այս մասին տպագրված հաղորդումները)։

3 «Բողոքի» տակ ստորագրության փոխարեն գրված է՝ «9 ստորագրություն»։

4 «Բողոքում» կարդում ենք. «Գործի կազմակերպությունը միանգամայն անհաջող էր, չկար մեղադրական ակտ և մեղադրողների և պաշտպանողների մեջ հավասարություն, մեղադրողները հանդես եկան նախապատրաստված, մինչդեռ պաշտպանները, շնորհիվ մեղադրական ակտի բացակայության, ստիպված էին հանպատրաստից պաշտպանելու այնպիսի մի գործ, որը պահանջում է լուրջ ու մանրազնին նախապատրաստություն և ուսումնասիրություն»։

5 Ստ. Լիսիցյանն ու Գ. Իփիկյանը գրական դատի ժամանակ հանդես են եկել որպես դատապաշտպաններ։

6 Գրական դատը տարբեր արձագանքներ է ունեցել մտավորական շրջաններում։ Եղել են նաև այնպիսի մարդիկ, որոնք դատապարտել են