Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մի հաղորդման մեք, օրինակ, կարդում ենք. «Հետաքրքրական էր երեկույթում այն, որ մեկը հանդիսականներից պահանջում էր դատի ենթարկել Գրական ընկերության վարչությանը, որ նա, դրական դատ կազմակերպելով Շանթի պիեսի վրա, նրան կամա թե ակամա նվաստացրել է, մարգարիտը ցեխի մեջ է գցել, իսկ դրան Գրական ընկ․ նախագահ պ. Թումանյանը պատասխանում էր, թե գրական ընկերության նպատակներից մեկն էլ այն է, որ նա խիստ, բայց անաչառ քննադատության պետք է ենթարկե հայ գրական աշխարհում հանդես եկող գրողներին և նրանց երկերը. թող դրանք պաշտպանվեն, եթե արժանիք ունեն իրենց մեջ» (Հր, 1913, 9 փետրվարի, № 32)։

ԵՐԿՈԻ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

(էջ 27)

Տպագրվել Է Հր, 1913, 14 մարտի, № 57, այնուհետև՝ ԹՔ, Էջ, 240-242, ԵԺ IV, 236-239։

Արտատպվում Է Հր-ից։

1 Րաֆֆու - Թիֆլիսեցու հիշողություններից» բանաստեղծության առաջին քառատողն Է։ Տե՛ս Րաֆֆի, Երկերի ժողովածու տասներկու հատորովդ, Հ. I, Երևան, 1983, Էջ 107։

2 Մեջրերումը Թումանյանը քաղել Է «Սայաթ-նօվայ լուս գցած աշխատասիրութէնով Գէորգայ Ախվերդեան» (Գուսանք Ա.) գրքից, Մոսկվա, 1852, էջ 93, ԺԸ երգից է։

3 Նույն տեղում, էջ 95, ԺԹ երգից։

4 Նույն տեղում, էջ 56, Դ երգից։

5 Նայն տեղում, էջ 81, ԺԳ երգից։

6 Նույն տեղում, էջ 136, ԼԴ երգից։

7 Գ. Սունդուկյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀԳԸ մտադիր է եղել 1913 թ. մարտի 16-ին, Արտիստական ընկերության թատրոնում կազմակերպել երեկույթ։ Հր, 1913, № 55, նույնիսկ, տպագրվել է երեկույթում կարդացվելիք բանախոսությունների ծրագիրը. Ստ, իսիցյան՝ «Աունդուկյանի կենսագրությունը», Ա. Հարութունյան «Հայ հասարակությունը Սունդուկյանի երկերում», Մ. Մատևննյան՝ (Սոլւնդուկյանի դրամատիկական արվեստը», Ն. Աղբալյան՝ «Սունդուկյանի տաղանդի հարազատությունը»: Սակայն երեկույթը տեղի չի ունեցել, քանի որ մարտի 16-ից մինչև 25-ը արգելված են եղել ներկայացումները, երեկույթներն ու հրապարակական դասախոսությունները (այս մասին տե՛ս Հր, 1913, № 62, «Ընկերությունների մեջ» հաղորդումը): Այնուամենայնիվ, մարտի 21-ին, Վրաց ազնվականական թատրոնի դահլիճում ՀԳԸ կազմակերպել է Սունդուկյանի մահվան տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցել են Ներսիսյան, Հովնանյան և Գալանյան դարոցնրի աշակերտներն ու աշակերտուհիները։