Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Խոսքն այն վեճի մասին է, թե ո՛ւմ տնօրինությանը պետք է հանձնվեին Գ. Ախվերդյանի և Ա. Արասխանյանի գրադարանները, արդյոք ՀԳԸ-ի, թե՞ Հայոց ազգագրական ընկերության։

3 ՀԳԸ կանոնադրությունը տպագրվել է առանձին գրքույկով, 1912 թ․, Թիֆլիսում։ Կանոնադրությունը պարզում է ընկերության նպատակները, որոնց մեջ մտնում է նաև լայն մշակութային գործունեությունը։ Օրինակ՝ երրորդ պարագրաֆում կարդում ենք. «Ընկերությունը, իր անդամների մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման նպաստելու համար, պատշաճավոր թույլտվությամբ և այս առարկայի համար ներգործող՝ օրենսդրություններով սահմանված կանոնների պահպանությամբ՝

ա. Կազմակերպում է մատենադարաններ, ընթերցարաններ, հասարակական դասախոսություններ, գիտական արշավանքներ, համերգներ, ներկայացումներ, ընթերցումներ, դասընթացներ և զրուցատրություններ, հանրակրթական և կյանքի այնպիսի ընթացիկ խնդիրներ պարզաբանելու համար, որոնք շոշափում են գրողների շահերը։

բ. Հրատարակում է իր բերան թերթը, այս առարկայի համար ներգործող օրենսդրություններով սահմանված կանոնների պահպանությամբ»։

4 Իսկապես նույն օրը, մարտի 24-ին տեղի է ունեցել ՀԳԸ ընդհանուր ժողովը, որը, ի միջի այլոց, քննել և հաստատել է նաև ընկերության նախահաշիվը (տե՛ս Հր, 1913, 26 մարտի, № 67-ում ժողովի մասին տպագրված հաղորդումը)։ Նույն ժողովում մանրամասն քննարկվել է նաև Գ. Ախվերդյանի և Ա. Արասխանյանի անձնական գրադարանների շուրջը՝ ծագած տարաձայնությունը և Ե. Լալայանի բռնած դիրքն այս հարցում (տե՛ս հր, 1913, 27 մարտի, № 68, «Ե. Լալայանի հարցը Հայ գրական ընկ. ընդհ. ժողովում» հաղորդումը)։


ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ<ՈԻԹՅԱՆ> ՔԱՐՏՈԻՂԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՎԱՐՄՈԻՆՔԻ ԱՌԻԹՈՎ

(էջ 39)

Տպագրվել է Հր, 1913, 4, 5 ապրիլի, №№ 74, 75, այնուհետև, «էդ ցուցանակի ետևը եթե ինձ համար մի թանկ բան կա» տողով սկսվող հատվածը, մինչև վերջ՝ ԹՔ, էջ 246-248, ապա, կրճատումներով և փոփոխություններով՝ ԵԺ IV, 246-252։

Արտատպվում է Հր-ից։

1 Մանրամասն տե՛ս Հր, 1913, 27 մարտի, № 68, «Ե. Լալայանի հարցը Հայ գրական ընկ. րնդհ. ժողովում» հաղորդումը։

2 Ե. Լալայանի «դրությունը» վերնագրված է «Հայ գրողների ընկերության նախագահին» (տե՛ս Հր, 1913, 2 ապրիլի, № 72)։

3 Տե՛ս Մշ, 1913, 29 մարտի, № 69։