Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8 Տե՛ս «Համաշխարհային գրական տոնը» հոդվածի ծանոթագրությունը։

9 Հիշողությամբ մեջ է բերում Ռ. Պատկանյանի 1887 թ․ գրած «Երկտող» բանաստեղծության աոաջին տողը։ Բնագրում՝ «Ծաղրալի ազգ եք, հայե՛ր, դուք ավա՜ղ» (տե՛ս Գամառ-Քաթիպայի բանաստեղծությունները, Ս. Պետերբուրգ, 1895, էջ 229)։

10 Այստեղ, թվում է, վրիպակ է սպրդել Հր-ի և այնտեղից բոլոր մյուս հրատարակությունների մեջ։ Հավանաբար պետք է լիներ «իր անպարտաճանաչությունը արդարացնում է իր ետամնացությունով»։

11 Նկատի ունի Հայկանուշ Ղարիբյանի «Մեր ցավերից խոշորագույնը» հոդվածը (Հր, 1916, 10 մայիսի, № 102), որտեղ կարդում ենք. «Երևանից մինչև Բաքու հայերեն խոսք չլսեցի»։


ԳՐԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(էջ 246)

Տպագրվել է Հր, 1916, 17 մայիսի, № 108, այնուհետև, որոշ կրճատումներով՝ ԹՔ, էջ 361-364, ապա, կրճատումներով և բազմաթիվ խմբագրական միջամտություններով՝ ԵԺ IV, 313-315 (1915 թ. նյութերի շարքում)։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի իր «Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանությունների առիթով» հոդվածը։

2 Ս. Իսրայելյանի հոդվածը նույնպես վերնագրված է «Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանությունների առիթով»։

3 1916 թ. փետրվարի 16-ին Կ. Միքայելյանին ուղղած նամակում Թումանյանը գրել է. «Քուչակի ու Սայաթ-Նովայի երգերի մասին արած իմ նկատողությունների մեջ մի երկու սխալ եմ արել, էս երկու օրը կուղղեմ։ Շահը պետք է մնա մեծատառ, փարը՝ վահան, միայն նույն տողի շուխկը ոչ թե ճառագայթ է՝ այլ ստվեր, խարն էլ և փուշ է և թերևս բողոճ, ոչ հաստատ» (տե՛ս ԵԺ VI, 431 )։

4 Նկատի ունի Պ. Մակինցյանի «Գրական մանրուքներ» հոդվածի (Մշ, 1916, № № 97 և 98) հետևյալ տողերը. «Եվ վերջերս, դարձյալ առանց որևէ հիմնավորումի, նա թարգմանեց՝ «Սայաթ-Նովա» կնշանակի «Երգի իշխան, թագավոր»․․․ Ի՛նչ լեզվով՝ հայտնի չէ։ Կարող է պատահել, որ նույն երկու բառը դիցուկ ֆիններեն նշանակի՝ շան որդի։ Մի՞թե կարելի է մակաբերել այդ հանգամանքից, որ Արութինը իրան Սայաթ-Նովա է անվանել հենց այդ իմաստով» (№ 98)։

5 Նկատի ունի Պ. Մակինցյանի հոդվածի հետևյալ տողերը. «Խարումըն»-տրական հոլով է, մենք կասեինք՝ խարին, խարուն։ Ինչպես