Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարմնի առաջին հավաքույթը, որտեղ ընկերության նպատակների ու նշանակության մասին խոսել են Կ. Ալիխանյանն ու Թումանյանը (տե՛ս Հր, 1917, 26 ապրիլի, № 84)։


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ

(էջ 323)

Տպագրվել է «Հայաստան» օրաթերթ, 1917, 16 ապրիլի, № 1, այնուհետև՝ ԵԺ IV, 396։

Արտատպվում է «Հայաստան» օրաթերթից։

1 Թումանյանի առաջին այցելությունը Արևմտյան Հայաստան տեղի է ունեցել 1914 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այդ ուղևորությանը մասնակցել են Ալ. Շիրվանզադեն, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խունունցը, Խորեն Եպիսկոպոս Մուրադբեկյանը, Երևանի ապագա քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը (տե՛ս ԹԺՀ, էջ 923)։ Երկրորդ անգամ Արևմտյան Հայաստան (Վան) է մեկնել 1915 թ. հունիսին (տե՛ս նույն տեղում, էջ 960)։


ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 324)

Տպագրվել է Հր, 1917, 7 մայիսի, № 94, այնուհետև՝ ԹՔ, էջ 417-419, ԵԺ IV, 397-399։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս «Նամակ խմբագրության» հոդվածի ծանոթագրությունը։

2 Թք-ում և ԵԺ-ում այս բառի փոխարեն տպագրվել է «փակված»։

Սխալի սկզբնաղբյուրը ԹՔ-ն է, որի կազմողն, ըստ երևույթին, վրիպակ է տեսել Հր-ում։ Նա կարծել է, թե Թումանյանն իբր ասում է՝ մեր ձեռագրերը եղել են վանքերում փակված, այսինքն ուսումնասիրողներին անմատչելի, մինչդեռ բանաստեղծի միտքն այն է, թե վանքերում, կրոնավորների տգիտության պատճառով ոչ միշտ են արժանացել պատշաճ ուշադրության, ընկած են եղել անփույթ, անխնամ․․․


ՈԻՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

(էջ 328)

Տպագրվել է Հր, 1917, 28 մայիսի, № 111, այնուհետև, բազմաթիվ կրճատումներով և խմբագրական միջամտություններով՝ ԹՔ, էջ 419-421, ԵԺ IV, 366-368։

Արտատպվում է Հր-ից։