Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Статья эта, присланная, Ов. Туманяном «Кавк слову> печатается в переводе с армянского».

Հայերեն բնագիրը, որն այժմ պահվում է ԳԱԹ Թֆ № 229-ում, առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 75-77, մի ծանոթությամբ, որտեղ, ի միջի այլոց ասվում է նաև, որ հայերեն ինքնագիրը գրական թանգարանին է նվիրել Մ. Գևորգյանը։ Այնուհետև այս բնագիրը հրատարակվել է մի քանի անգամ, այդ թվում ԵԺ IV, 416-418։

Տպագրվում է ինքնագրից։

ԳԱԹ Թֆ № 229 և № 236 պահվում են երկու թերի սևագիր-ինքնագիր։

ԳԱԹ Թֆ № 229 պահվում է նաև այս հոդվածի II մասի թերի սևագիր-ինքնագիրը, որը ցարդ անտիպ է և առաջին անգամ տպագրվում է, «Սևագրություններ և հատվածներ» բաժնում։


Պ<ԱՐՈՆ> Վ. ՍԻՐՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՌԻԹՈՎ

(էջ 393)

Տպագրվել է 1919, 12 ապրիլի, № 78, որտեղից և արտատպվում է:

1 Վ. Սիրվանյանի հոդվածը վերնագրված է «Մեր հոբելյանները»։

2 Վ. Սիրվանյանը մեջ է բերում Ալ. Ծատուրյանի՝

«Օ՜, հավատացեք անծայր երկնքում
Չեն փայլում այնքան բազմաթիվ աստղեր,
Որքան լսում եմ ես հայի կյանքում
Խոսքե՜ր և խոսքե՜ր․․․»


քառատողը, ապա և վերապատմում մի հատված Ալ. Ծատուրյանի նամակից՝ ուղղված Ավ. Իսահակյանին։


ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

(էջ 394)

Տպագրվել է 1919 թ. հոկտեմբերի 17-ին «Մայրության և մանկության պաշտպանություն» ռուսերեն, հայերեն և վրացերեն միօրյա թերթում, այնուհետև՝ Ուհ 2, էջ 395-396։

Արտատպվում է «Մայրության և մանկության պաշտպանություն» թերթից։

1 1919 թ. հունիսի 1-ին, Թիֆլիսում կազմակերպվել է Մայրության և մանկության պաշտպանության ընկերություն, որին ակտիվորեն մասնակցել է նաև Թումանյանը։