Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս անսասան հավատով ես նպատակ եմ դրել մեր կյանքի ամենասև ու մռայլ էջերից բերել պայծառ փաստեր, որոնք վկայում են, թե ժողովուրդներն ու ժողովրդից ելած մարդիկ ինչպես են կարողանում միմյանց պաշտպանել հակառակ իրենց ընդհանուր տերերի։ Եվ իմ այս հոդվածների ընդհանուր վերնագիրը ես դնում եմ «Պայծառ էջեր», որովհետև պայծառ եմ նայում մեր ժողովուրդների ապագային։


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

(էջ 405)

Տպագրվել է 1920 թ., 2 օգոստոսի, «Հայաստանի անկախության փոխառություն» մեկօրյա թերթում, որտեղից և արտատպվում է։


ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(էջ 406)

Տպագրվել է Ն. Աշխ, 1920, 7 հոկտեմբերի, № 148, այնուհետև՝ ԵԺ VI, 244-245։

Արտատպվում է Ն. Աշխից։


1921

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

(Էջ 408)

«Հայ ժողովրդի երգիչը Խորհրդային Ռուսաստանին» վերնագրով, տպագրվել է «Կովկասյան կոմունա» պատի տպագիր լրագրի և Կ. Աստղ թերթի 1921 թ. մարտի 4-ի համարներում։ Այնուհետև՝ ԳԹ, 1987, 7 օգոստոսի, № 32, հրատարակել է Վլադիմիր Մաղալյանը՝ ճշտելով առաջին տպագրության տեղն ու ժամանակը։ ԵԺ IV, 430-431 արտատպվել է Մկչ, 1923, 15 ապիիլի, № 41-ում տպագրված մեզ անհայտ ինքնագրի, լուսապատճենից։

Վ. Մաղալյանի հրատարակած տեքստը մեջ է բերել Էդ. Ջրբաշյանը «Հովհ. Թումանյանի մի անտիպ հոդվածը» նյութի ծանոթագրության մեջ (տե՛ս ՊԲՀ, 1988, № 2, էջ 208-209)։

Արտատպվում Է ԳԹ-ից: