Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 12, էջ 25-26։ Հրատարակել է բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը, հետևյալ ծանոթությամբ. «Առաջին իմպերիալիստական պատերազմի ժամանակ, ֆրոնտի անցքերին մոտիկից ծանոթանալու համար, Հովհ․ Թումանյանը երկու անգամ ռազմաբեմ է գնացել՝ 1914-ի դեկտեմբերին և 1915-ի հունիսին։ Այդ տարիներին նա գրել է մի շարք բանաստեղծություններ, հոդվածներ, թողել է այլևայլ նյութեր ու հուշեր։ Այս էպիզոդները, ինչպես երևում է, նույնպես գրել է այդ տարիներին»։

Տպագրվում է ինքնագրից։

1 Այս գաղափարը 1918 թ․ Թումանյանը գեղարվեստորեն բյուրեղացրեց «Բերանն արնոտ մարդակերը էն անբան» տողով սկսվող քառյակում։

2 Համաշխարհային պատերազմի ամենատխուր արդյունքներից մեկը մարդու, որպես բանական էակի, անհատականության ոչնչացումն էր, որին անդրադարձան համաշխարհային գրականության առաջադեմ ներկայացուցիչները (Հանրի Բարբյուս, Էրիխ Մարի Ռեմարկ և ուրիշներ)։ Թումանյանը մեկն էր այն խորաթափանց գրողներից, որոնք խորապես զգացին այս ողբերգությունը և արտացոլեցին իրենց ստեղծագործություններում։ Մեծ բանաստեղծի շատ գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպես նաև հրապարակախոսական գործեր, նվիրված են այս հարցին։ Դրանցից մեկն է ներկայացվող նյութը (Հմմտ. Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպի հետ)։


1 9 1 6

[ՀԵՏՈ] ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐՈՆՔ

(էջ 447)

Հավանաբար գրված է 1916 թ. փետրվարին։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, № 318, որտեղից և տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՜ս «Ողջունում ենք» հոդվածի ծանոթագրությունը։

2 Վեճը, որը վերաբերում է հայ դասական և ժամանակի պոեզիայի ներկայացուցիչներին Վ. Բրյուսովի և նրա հայ խորհրդատուների կողմից պատշաճ տեղ հատկացնելու հարցին, սկսվել է Ա. Չոպանյանի հոդվածով (Հր. 1916, № 23), որտեղ հոդվածագիրը զարմանք է հայտնում այն մասին, որ Ղ. Ալիշանը, Սիամանթոն և ուրիշ բանաստեղծներ դուրս են մնացել «Մոսկվայի հայկական կոմիտեի գծած ծրագրից»։ Չոպանյանին արձագանքել է Մ. Վարանդյանը՝ «Շտկելու է» հոդվածով (Հր., 1916, 2 փետրվարի,