Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

№ 24)։ Այնտեղ նա նկատում է, որ իր հայ խորհրդատուների մեղքով, «ռուս բանաստեղծը գրեթե ոչինչ չասաց Պեշիկթաշլյանի, Պատկանյանի ու Յարճանյանի մասին, իսկ հայր Ալիշանի անունն անգամ չհիշատակեց», ապա գրում է. «Կարծեք նրանք բանաստեղծներ չեն, արժանի չեն բազմելու տերյանների, իսահակյանների, դեմիրճյանների ու կոուրղինյանների շարանում»։ Վարանդյանի հոդվածին պատասխանել է Դ. Դեմիրճյանը «Շտկենք, բայց չվիրավորենք» հոդվածով (Հր, 1916, 7 փետրվարի, № 29), որտեղ նոր բանաստեղծների հասցեին արհամարհանք է տեսնում Վարանդյանի ձևակերպումներում։

Հոդվածների տոնը երկուստեք կոպիտ է և կրքոտ։

3 Տե՛ս «Բացատրություն» հոդվածի ծանոթագրությունը։


<ԲԱՐԻ ԵՐԹԻ ԽՈՍՔ>

(էջ 452)

Եթե բարի երթի այս խոսքը Թումանյանն ասել է, ապա, ըստ երևույթին 1916 թ. ապրիլի 18-ին, Կովկասի Հայոց բարեգործական ընկերության արտակարգ նիստում, ի պատիվ, Հայաստան մեկնելու և հայ փախստականներին օգնելու նպատակով եպիսկոպոս Հարոլդ Բըքստոնի գլխավորությամբ Թիֆլիս ժամանած անգլիական նպաստաբաշխ-բժշկական պատվիրակության մեջ մտնող բժիշկների։

Սևագիր ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 230։

Առաջին անգամ, <«Խոսք Հայաստան գնացող մի խումբ բժիշկներին»> վերնագրով և կրճատումներով, տպագրվել է ԵԺ VI, 402-403:

Տպագրվում է ինքնագրից։

1 Պատվիրակության մեջ մտնող բժիշկները, որոնց միացել է նաև ամերիկացի բժիշկ Կրեսսին, Հայաստան են մեկնել հիշյալ նիստի հաջորդ օրը երկու խմբով։ Առաջին խումբը, որ ղեկավարել է անգլիացի բժիշկներից մեկը, մեկնել է Վան, երկրորդը, Կրեսսի ղեկավարությամբ՝ Ղարաքիլիսա (այս մասին մանրամասն տե՛ս Հմբ, 1916, № 17, էջ 517-519)։


<ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՍԻՆ>

(էջ 454)

Հավանաբար գրված է 1916 թ. ապրիլին։

Սևագիր-ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 220։

Սկզբից մինչև․․․ «պայծառ տիրապետության սահմանները՝ [գազանության] հանդեպ․․․» բառերով ավարտվող հատվածը, առաջին անգամ