1 9 1 9
<ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>
(էջ 498)
Հատված է մեզ անհայտ մի հոդվածի։
Հավանաբար գրված է 1919 թ. հունվարին։
Ինքնագիրը պահվում է ԹԹ, № 46 թղթապանակում։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Այսպես կոչված Կովկասյան ժողովուրդների առաջին կոնֆերանսը, անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատար գեներալ Ստյուարտի–նախագահությամբ, տեղի է ունեցել Թիֆլիսում, 1919 թ. հունվարին։
2 Տե՛ս «Վերջին տեղատվությունը» հոդվածի ծանոթագրությունը։
ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈՒՆ
(էջ 503)
Նույնանուն նամակ-հոդվածի II մասի թերի սևագրությունն է։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 229։
Տպագրվում է առաջին անգամ։
1 9 2 0
ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ
(էջ 505)
Դատելով բովանդակությունից պետք է գրված լինի 1920 թ. դեկտեմբերին։
ԳԱԹ, Թֆ, № 238 պահվում է սևագիր-ինքնագիրը։
Առաջին անգամ, կրճատումներով, տպագրվել է ՍԳ, 1943, № 3, էջ 89, այնուհետև՝ ՈՒՀ-2, էջ 403-404։
Տպագրվում է ինքնագրից։
1 Այստեղ արծարծված որոշ մտքեր ավելի հստակ ձևակերպված են «Պատասխան Տիցիան Տաբիձեին» հոդվածում։