Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

(էջ 506)

Դատելով բովանդակությունից՝ պետք է գրված լինի 1920 թ. դեկտեմբերին, նույն առիթով, ինչ «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» հոդվածը։

ԳԱԹ, Թֆ, № 238 պահվում է սևագիր-ինքնագիրը։

Առաջին անգամ, կրճատումներով, տպագրվել է ՈւՀ-2, էջ 405-406:

Տպագրվում է ինքնագրից։


1 9 2 1

<ԻՄ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ԱՌԻԹՈՎ․․․>

(էջ 509)

Գրված է 1921 թ. ապրիլի 13-ից հետո։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, № 6 թղթապանակում։

Առաջին անգամ, մանրամասն ծանոթագրություններով, հրատարակել է Էդ. Ջրբաշյանը (տե՛ս ՊԲՀ, 1988, № 2, էջ 204-208):

Տպագրվում է ինքնագրից։

1 Նկատի ունի 1921 թ. փետրվարի 18-ին սկսված խռովությունը, որը ճնշվեց նույն թվականի ապրիլի 2-ին։

2 Խոսքը Կոմ, 1921, № 64-ում տպագրված «Նամակ խմբագրության» հոդվածի մասին է։

3 Այս պարբերությունը Թումանյանը գրեթե բառացի թարգմանել է Ն. Բուխարինի և Ե. Պրեոբրաժենսկու «Азбука коммунизма» (Издательство политуправления войск Северокавказского военного округа, Ростов н/Д, 1920) գրքի 94-րդ էջից։

4 Այս սարսափի համար որոշ հիմքեր էին տալիս Հայաստանի հեղկոմի ձախ մեծամասնության ներկայացուցիչները (Ա. Նուրիջանյան, Գ. Աթարբեկյան, Գ. Ալիխանյան և ուրիշներ), որոնք, հակառակ հեղկոմի նախագահ Ս. Կասյանի, անդամներ՝ Ա. Մռավյանի, Ա. Բեկզադյանի դիմադրությանը, վարում էին ռազմական կամունիզմի և դասակարգային հակամարտությունները բորբոքելու քաղաքականություն։

5 1921 թ. ապրիլի 8-ին, հարազատներին ուղղված նամակում, նկարագրելով ռազմաճակատի մի կողմից մյուսին անցնելու ժամանակ իր կրած դժվարությունները, Թումանյանը հիշատակում է, որ Երևան է հասել մարտի 20-ին (տե՛ս ԵԺ V, 457)։