Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


<ԿՆՈՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

(էջ 540)

1914 թ. փետրվարի 27-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 31-րդ երեկույթը, նվիրված վիպասանուհի Մարիամ Խատիսյանի (Մարիսյանի) հիշատակին։ «Հայ կնոջ դերը գրականության մեջ» թեմայով բանախոսել է Սոֆյա Դանիել-Բեկը։ Երեկոն բացել է Թումանյանը։ Սա Թումանյանի բացման խոսքի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1914, 3 մարտի, № 46, երեկույթի մասին հաղորդման մեջ, այնուհետև՝ ԹՔ, էջ 299-300, ապա, զգալի կրճատումներով՝ ԵԺ IV, 461։

Արտատպվում է Հր-ից։


<ՎՐԱՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

(էջ 541)

Այս բացման խոսքը Թումանյանն արտասանել է ՀԳԸ, 1914 թ. մարտի 6-ի երեկույթում, որտեղ վրաց բանաստեղծության մասին բանախոսել է Ա. Ծուլուկիձեն։

Տպագրվել է Հր, 1914, 9 մարտի, № 52, երեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ ԹՔ, էջ 305-306, ապա, կրճատումներով ԵԺ IV, 462։

Արտատպվում է Հր-ից:


<ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

(էջ 543)

1914 թ. ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 36-րդ երեկույթը, որտեղ Մ. Մատենճյանը բանախոսել է Պ. Դուրյանի մասին: Դասախոսությունից հետո հանդես է եկել Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է:

Տպագրվել է Հր, 1914, 19 ապրիլի, № 82, երեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ ԹՔ, էջ 307-308, ԵԺ IV, 462-463։

Արտատպվում է Հր-ից: