Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ>

< I >

(էջ 544)

1914. թ. ապրիլի 24-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 37-րդ երեկույթը, որտեղ «Հայ գրական լեզվի մասին» թեմայով բանախոսել է Դ. Դեմիրճյանը։ Բանախոսությունից հետո բացված մտքերի փոխանակությանը մասնակցել է նաև Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1914, 26 ապրիլի, № 88, այնուհետև՝ ԹՔ, էջ 308, ԵԺ VI, 396։

Արտատպվում է Հր-ից։


<ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ>

< II >

(էջ 544)

1914 թ. մայիսի 1-ին տեղի է ունեցել ՀԳԸ հերթական՝ 39-րդ երեկույթը, որտեղ շարունակվել է մտքերի փոխանակությունը ապրիլի 24-ի երեկույթում Դեմիրճյանի կարդացած բանախոսության շուրջը: Այստեղ ևս ելույթ է ունեցել Թումանյանը։ Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Հր, 1914, 4 մայիսի, № 94, այնուհետև՝ ԹՔ, էջ 308-309, Եժ VI, 396—397։

Արտատպվում է Հր-ից։


<ԵԶՐԱՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ>

(էջ 545)

Արտասանել է 1914 թ. մայիսի 31-ի ՀԳԸ երեկույթին (տե՛ս «Վերջին երեկույթը» հոդվածի ծանոթագրությունը)։

Տպագրվել է Հր, 1914, 4 հունիսի, № 119, այնուհետև՝ ԹՔ, էջ 33-315, ԵԺ IV, 463-464։ Երկու դեպքում էլ դուրս է մնացել Լ. Շանթին վերաբերող պարբերությունը։

Արտատպվում է Հր-ից։