Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1916

<ԳԵՂԱՐՎԵՍՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԻ>

(էջ 549)

Ողջույնի այն խոսքն է, որ ՀԳԸ անունից ասել է Թումանյանը 1916 թ. մայիսի 1-ին: Հայ արվեստների նորակազմ միության անդրանիկ ժողովում, որին նախագահել է Ալ. Շիրվանզադեն, իսկ զեկուցումով հանդես է եկել նկարիչ Վ. Սուրենյանը (ժողովի մասին հաղորդագրությունը տե՛ս Հր, 1916, 3 մայիսի, № 94)։

Թումանյանի խոսքը հիշողությամբ մեջ է բերել Գ. Լևոնյանը «Հայրենիքի գեղարվեստը և Հովհաննես Թումանյանը» հոդվածում՝ ԽՀ, 1939, 26 ապրիլի, № 92։ Այստեղից արտատպվել է ԵԺ VI, 398։

Արտատպվում է ԽՀ-ից։


<ԳՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ>

(էջ 549)

1916 թ. դեկտեմբերի 28-ին, ՀԳԸ արտահերթ երեկույթում Կ. Միքայելյանը բանախոսել է հայ որբ պատանիների գրական ստեղծագործությունների մասին։ Երեկույթում հանդես է եկել նաև Թումանյանը: Սա Թումանյանի ելույթի համառոտ շարադրանքն է։

Տպագրվել է Մշ, 1916, 30 դեկտեմբերի, № 292, երեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ ԵԺ IV, 467։

Արտատպվում է Մշ-ից։


1917

<ԽՈՍՔ ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎՈՒՄ>

(էջ 550)

1917 թ. մայիսի 31-ին, Հայկազյան ընկերության հիմնադիր ժողովում բացված մտքերի փոխանակությանը մասնակցել են Ալ. Շիրվանզադեն, Ստ. Կանայանը, Հ. Առաքելյանը, Փ. Վարդազարյանը, Ստ. Մալխասյանը, Լ. Շանթը, Փ. Թերլեմեզյանը և ուրիշներ։ Ելույթ է ունեցել նաև Թումանյանը՝ հիմնվելով իր «Հայկազյան ընկերությունը» հոդվածի դրույթների վրա (տե՛ս սույն հատոր, էջ 324)։ Նա խոսել է ընկերության