որ քննադատը չի կանգնած իր առջև, այլ բթությունը, որ դուրս է եկել իր կոպիտ ձեռքը բարձբացրել միայն հարվածելու հանուն հայրենիքի ու գրականության, նրա հաստ ու տափակ ճակատը խարանեց մի շարք էպիգրամմաներով, որոնք հայտնի են «На Каченовского» ընդհանուր վերնագրով։ Ահա նրանցից մինը:
|
Եվ էստեղ ես ուզում եմ պարծենալ ու հիշեցնել, որ ես Պուշկինի նման անքաղաքավարի չեմ վերաբերվել դեպի իմ Արիստարխները, ու էս տեսակ բաներ չեմ ասել սրանց, թեև սրանք շատ ավելի աներես ու չար են, քան ռուս պրոֆ<եսոր> Каченовский-ն, և էնպես, ինչպես Պուշկինն է զզված, բացականչել, թե-«ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի Ռուսաստանում», ես երբեք էդ տեսակ բացականչություն չեմ արել, թե՝ ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի հայերի մեջ, թեև ես հազար անգամ ավելի իրավունք ունեի:
Չէ՞ որ միայն մի թշվառ Каченовский և իր նման մի երկուսը չէին, որ զզվեցրել էին մի Պուշկինի: Չէ՞ որ միայն էդ մի անախորժ վիճաբանությանը չէր նրա զայրույթի ու զզվանքի պատճառը:
Եվ մի՞թե մեծ ու փոքր Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորություն են մեր կյանքում, մի՞թե թշնամությունն ու չարությունը մեր ամենօրյա հացը չեն, մի՞թե հայհոյանքն ու սուտը երբևէ պակասել են մեր գլխից, և մի՞թե մենք կտեսնենք դրանց վերջը...
― Բնա՛վ:
- ↑ Դեֆոնտեն ֆրանսիացի մի եզվիտ հոգևորական էր և մի չար ու գռեհիկ գրող, որ վեճի էր մտել վոլտերի հետ: Հովհանես Թումանյան։