Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա զարգացավ ու զորացավ Գամառ-Քաթիպայի ռազմական երգերի ձայնով ու Րաֆֆու թովիչ ծրագիրներով—այն ինչ որ խոսք էր իր հայրերի, ինքը գործ դարձրեց–Երասխի այն կողմր բռնկեց հրդեհը, բարձրացավ <1 անընթ.> դատը.

Իսկ Երասխի այս կողմը.

Երասխի այս կողմը Հայոց գրողները բողոքում են իրենց գործերում, տանուտերների դեմ, հոգևորականների դեմ, վաշխառուների դեմ—մի խոսքով հզորների դեմ, որոնք շատ էին նեղում տկարներին ու խեղճերին։

Շատ պարզ. Երասխի էն կողմը քաղաքական կռիվ էր հայտարարվում, էս կողմը՝ սոցիալական-հասարակական։

Բայց շատ անգամ ռուս հրապարակախոսներից ու կառավարիչ մարդկանցից շատերը թյուրիմացությամբ շփոթելով, անբարեխղճաբար խեղաթյուրելով մեր գրականությունը և երիտասարդությունը, այդ տրամադրությունը հայտարարեցին Ռուսաստանի դեմ։

Մեր մտավոր և բարոյական կյանքը [մտավ յուր շրջանի մեջ] XIX դարի կեսից մտավ մի նոր <շրջան>։ Այդ ժամանակից մամուլը թե՛ որակությամբ, թե՛ քանակությամբ ծավալվեց, մեծացավ, տպարաններ հաստատվեցին զանազան կողմերում, ուսումնարաններ բացվեցին և [ճեմարաններ հիմնվեցին] [միջնակարգ դպրոցներ] Խալիպյան, Լազարյան, Ներսիսյան [Իսկյուտարի ճեմարանը] դպրոցների պես դպրոցներ: Գրեթե միևնույն ժամանակաշրջանում միևնույն երևույթը տեղի ունեցավ և արևմտյան հայոց մեջ [ուր ամենափայլուն դեպքը ազգային սահմանափակությունն է]։

                                                                                                                         96