Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԵՎԱՆԻ ԿՌԻՎԸ ԵՎ Խ. ԱՈՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

ԻԲՐԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

<Նախաբան>

Շատ քիչ ազգեր են ունեցել* էն դաժան ճակատագիրը, որ ունեցել է [ և ունի] հայ ժողովուրդը։ Նրա պատմության բոլոր էջերն ու [տարիները] շրջանները եղել են անընդհատ հալածանքների ու կոտորածների արյունոտ հանդես։ Եվ [որովհետև] զարհուրելին էն է, որ էդ ճակատագրի պատճառները պատահական չեն [եղել] ու վաղանցուկ, այլ [հավիտենական] մեծ մասամբ մշտական, [մարղկային կարողությունից դուրս] [մեծ մասամբ անփոփոխելի] օրենքների նման, ուստի դրանց հետևանքներն էլ մնում են ու գալիս են անվերջ։ Եվ ահա էս ազգի պատմագիրները էն գլխից իրենց տարեգրությունների մեջ տխուր խոսքերով են որակում ու որոշում երկիրը. Խ… սպանդարան մարտիրոսաց, արևելքից սուր, և այլն, Լաստիվերտցի <…>

<…> մինչև մեր օրերը։ Եվ ահա էսօր էլ, երբ ռուսն իր հայրենիքն անվանում է «Св<ятая>Руь», [թուրքն] տաճիկն իր երկիրը՝ «ալ օսման», ֆր<անսիացին>՝ «գեղեցիկ Ֆրանսիա», և այլն, և այլն, հայը անվանում է իր ծննդավայրը՝ «թշվառ Հայաստան», «սպանդարան մարտիրոսաց», «զուլումի երկիր»։

[ճշմարիտ որ] [Այո] Թշվառ։

  • [Դժվար թե աշխարհքի երեսին մի որևէ ազգ ռւնեցած լինի]

7 32

97