Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երևակայություն։ Երևանը [դարձել էր] հայ ժողովրդի համար սպանդանոցի, դժոխքի նշանակություն էր առել, . իսկ նրա կողքին Քանաքեռ գյուղը հայ կեղեքվող [գյուղի խորհրդանշան էր դառել]։

Հայ ժողովուրդը [երկար դարերով] աչքը կթած Արևմուտք՝ օգնություն էր աղերսում մերթ մի, մերթ մյուս եվրոպական քրիստոնյա պետությունից: Դարերի փորձը, պատմության ընթացքն ու ժամանակի մատը ցույց տվին, որ այդ հույսն ու ապավենը Ռուսաստանն էր լինելու, որ օրեցօր զորանալով ու իր ափերից դուրս հորդելով, իր դիվիզիաներով հորձանք էր տալիս դեպի Արևելք: Եվ Հնդկաստանից մինչև Կովկաս, ամենայն հայոց կաթողիկոսից մինչև վերջին շինականը, հայ ժողովրդի հայացքը կենտրոնացավ Ռուսաստանի վրա: Հիրավի, հզոր Ռուսաստանի արևելյան քաղաքականությունն ու տանջվող հայ ժողովրդի հույսերը բռնում էին իրար։ Այստեղից էլ առաջ եկավ այն մոտիկությունն ու այն ջերմ հավատը, որ գոյություն ուներ ռուս պետության ու հայ ժողովրդի մեջ և որ [անաղարտ ու] անսասան մնում էր մինչև ութսունական թվականները։

Այդ հավատն ու սերը երկոստեք արդարաբան և վկասյան պատերազմների մեջ, իսկ կովկասյան պատերազմների մեջ՝ հայոց պատմության տեսակետից՝ առանձին կարևորություն ունի 1828 թվականի ոուս-պարսկական պատերազմը։

Շատ պատերազմներ են եղել Հայաստանի հողի վրա,բայց 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը կմնա հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ <որպես> երբևէ կատարված ամենամեծ պատերազմներից մինը։

[Հոյակապ է տեսարանը], Երբ Ձիրավի մեծ դա շտում մի կողմը իր խաչանիշ դրոշակներով Հայաստանին օգնության եկած բյուգանդական բանակն էր կանգնած «իբրև լեաոն ադամանդեայ», իսկ նրա դեմ պարսկական զորքն էր ծփում «իբրև ծով իմն ահեղշ», [եթե վեհ ու սրտառուչ է

                                                                                                               99