Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այն պատկերը, որ մինչդեռ] և ներքև, լայնատարած դաշտում, Արևելքի ու Արևմուտքի այս ահագին զորություններն ահեղա [սաստ] իրար եկած մինչդեռ պատերազմի ելքն ու հայ ժողովրդի ճակատագիրն էին վճռում, այնտեղ, Նպատի սրբազան գագաթին հայոց մեծ ներսեսը աղոթում էր առ տէր բազկատարած հայցմամբ խընդրելով ի Նմանէ հայիլ ի խաչակիր դրոշակ իւրոյ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց» ։ [նույնքան սխրալի ու սրտաշարժ է] [նույնպես] Շատ դարերից հետո էլ, երբ ռուսաց բատալիոնները Կրասովսկու առաջնորդությամբ Աշտարակի ու Օշականի վրով՝ Աբբաս Միրջայի բանակի կրակի [ու ծխի միջոցով] տակ ձգվում են դեպի էջմիածին, [ուր] մի ուրիշ նոր Ներսես [Հայաստանի սուրբերի մասունքները հանած] Լուսավորչի գերեզմանի առջև տարածված առ Աստված էր աղաղակում իր [կրակի] դժոխքի մեջ այրվող ժողովրդի փրկության համար։ Եվ [ավելի ևս սրտաճմլիկ է, երբ] աչքեբր հանած, լեզուները, ձեռն ու ոտները կտրած հայ մարդիկ Մայր տաճարի զանգակների ղո֊ ղանջյունի վրա սողում են դեպի էջմիածին [կամ] դեպի քրիստոնյա բանակը։

[Այո, սրտաճմլիկ] օրհասական ճիգը [մի ամբողջ] տանջվող ժողովրդի։

Հայ ժողովուրդը ազատվում էր մի դժոխքից որ նրա համար ստեղծել էր [ասիական] պարսկական [կոպիտ ու խավար] բռնակալությունը, մի բռնակալություն, որի վայրագությունը ոչ մի սահման ու չափ չէր ճանաչում, ո՛չ օրենք, ո՛չ իրավունք, ո՛չ խնդիր, ո՛չ աղաչանք, ո′ չ կրոն, ո′չ սրբություն, ո՛չ կայք, ո՛չ կյանք, ո′չ կին, ո′չ պատիվ, ո′չ ամոթ, ո՛չ խղճմտանք...

Եվ այղ դժոխքի միջնաբերդը Երևանն էր։ Այդ պատերազմն էլ հայ ժողովրդի մեջ հայտնի է [այդ դժոխքի]՝ Երևանի անունով՝ «Երևանի կռիվը»։ նրան առնելը հայ մարդու երևակայության մեջ հավասար էր դժոխքի քանդվիլը, կամ ինչպես Խ.Աբովյանն դժոխքի քանդվելը:

100