Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեղավորների համար էն գինը չէր ունենալ, ինչպես Երեվանու բերդի առնիլը հալերի համար»12։

Երևանի առումով Ռուսաստանին [ձեռքն անցավ] միացավ Մասիսի էս կողմը գտնվող հայությունը, ու այդ օրվանից հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ բացվեց մի նոր շրջան։ Կատարվեց (Կովկասի) [հայության դարավոր տենչանքը]։ Ցնծությունը ընդհանուր էր, սրտալի ու մեծ, ինչպես ընդհանուր ու մեծ էր դարավոր «վերքի» ցավը։ Այդ ցավի ու ցնծության անպաճույճ [բայց հոյակապ] հրաշունչ արտահայտությունը եղաՎ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին»։ Այդ գրքի մեջն են ամփոփված հայ ժողովըրդի վերջին ժամանակների տանջանքներն ու տենչանքները, և գաղտնիքն էլ հենց սրա մեջն է, որ նա մեզանում համարվում է սրբազան գիրք։ [Նրա մեջն է մեր ցեղի վերջին ժամանակների տանջանքի ու տենչանքի արտահայտությունը]։

Դրա համար էլ առանձին արժեք ու կարևորություն ունի Վերքհայաստանիի» ուսումնասիրությունը։ [Այս հոդվածով իմ նպատակն է ռուսաց զինվորական տարեգրությունից վկայություններ բերելով՝ մի համառոտ տեսության մեջ ցույց տալ, թե ինչքան ճշմարտապատում է «Վերք Հայաստանին» և իբրև մի պատմական վեպ, ի՜նչքան մոտիկ ու հարազատ է կենդանի իրականությանը]13:

101