Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կալից մի շրջան Հայ Ժողովրդի պատմության մեջ, [մի նոր կյանք]։

Ահա էս մեծ պատերազմի ժամանակից է խոսում «Վերք Հայաստանին», Էս7 ժամանակից Է փաստեր ու տրամադրություններ տալի և հետաքրքրական Է քննական մի փորձ անել, տեսնելու, թե որքան [ճշմարիտ] համաձայն են նրա տված պատմական տեղեկություններն ու տրամադրությունները իր ժամանակի պատմության հետ։ Եվ «Վերք Հայաստանին» ամենից առաջ նրա համար Էր [թանկ] սիրելի մեր ժողովրդին, որ հանդիսանում Է [մի պատմական տրամադրության թարգման] հրաթափ բերան [մի կրակոտ] ամբողջ ազգի բողոքի՝ ընդդեմ ասիական կոպիտ ու խավար բռնակալության, հարազատ թարգման [մի] հայի պատմական տրամադրության, մի հին ցանկության՝ տեսնել ռսին իրենց գլխին տեր-պատմությունը Էդ անմոռանալի ժամանակի*։

Եվ ճշմարիտ արձագանքը այնքան նշանավոր [մի] ժամանակի [ու] դեպքերի,որ հայի համար բերին մի նոր օր ու կյանք:

Նրա սիրված լինելու գաղտնիքը,կարծում եմ ավելի սրա մեջն Է։ Իսկ այն հանգամանքը,որ աշխարհաբար է գրված՝ դա երկրորդական բան Է. նրանից առաջ շատերն են գրել աշխարհաբար

«Ռուս» բառի տակ հայ<ը> հասկանում էր «փրկություն», ազատություն:

  • [Էս տեսակ հույս ուներ հայ ժողովուրդը ռսի գալու վրա։ Մեծից-մինչև փոքր ոգևորված Էին. նույնիսկ. ռուսները]:8

105