Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ սահմանեց իր քաղաքականությունը՝ ունենալ միշտ մի հզոր ղաշնակից կամ ավելի ճիշտը՝ Հովանավոր Արևմուտքի կուլտուրական քրիստոնյա պետություններից․ մի ժամանակ Հռոմն էր, ապա՝ Բյուզանդիան, հերթը եկավ Ռուսիային։

Հայերի հետ քրիստոնյա Վրաստանն էլ ուժ չունեին։ Ամեն տեղ դիմել, ամենքին փորձել էին ու հասկացել, որ միայն Ռուսաստանն է լինելու իրենց էդ դժոխքից փրկողը։

Եվ դիմում էին ու դիմում, աչքները հյուսիս հառած Կովկասի նահատակ քրիստ<ոնյա> ժողովուրդներր, սպասում գալիք փրկարար օրին ու հարվածին։

[Դեռ Պետրոս Մեծի ժամանակից հայերը բռնել էին ռուսաց մայրաքաղաքի ճանապարհը և անդադար թախանձում էին [գա] հանուն քրիստոնեության մարդասիրության, ի սեր Քրիստոսի, գալ, ազատել էս դժոխքից։

Տկար ու դժբախտ Վրաստանն էլ, մյուս կողմից արտաքին թշնամիներից ավերումներից ու ներքին խռովություններից հոգնած, մյուս կողմից էր շտապեցնում ռուսներին՝ գալ, գալ, գալ…

Խավար ու անմիտ մահմեդական բռնակալությունը, իհարկե, չէր հասկանում, թե ինչ է անում և ինչ է գնում իր ձեռքից]։


109