Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ ահա զարկեց ժամը, մեծ ու խորհրդավորը՝ համայն Կովկասի համար:

18<00 Թ.>-ին15 ռուսաց մի [զորքը] վաշտ՝ (թիվը) պատերազմական փողերով մտավ Թիֆլիս13։

Իսկ հետնյալ՝ 1801 թվին Ալեք<սանդր> կայսրը հրովարտակ արձակեց Վրաստանի ժողովրդին17:

«…Вникая в положение ваше и, видя что посредство и присутствие часть российских в Грузии и до ныче одно удерживает пролитие крови нам единоверных и конечную гибель, уготованную вам от хищных и неверных сопредельных:

Իսկ հայ ժпղովրդին. Եվ սկսեց հույն ու վրացու համար նորոգվեց հին պատմությունը, Հռոմի ու Բյուզանդիոնի կռիվը Պարսկաստանի հետ, ուրիշ խոսքով՝ Արևելքի ու Արևմուտքի կռիվը — մեջտեղը ոտի տակն [Էդ փոքրիկ] Էս դժբախտ ժողովուրդները. որոնք սակայն միշտ հարած են եղել Արևմուտքին։ [Կարծես] տարբերությունը [միայն] Էն Էր, որ Սև ծովի փոխարեն Կովկասի շղթայի մյուս կողմից Էր գալի, և հռովմայեցու կամ հույնի փոխարեն՝ ռուսն էր:

Եվ [եթե սա մի սխալ չի], եթե կրկնվում էր նույնը, ինչ որ եղել էր դարեր առաջ ու դարերով, ապա միթե էս ժողովուրդներն իրենց էդ ապրած «...մտնելով ձեր դրության մեջ, և տեսնելով, որ ցարդ միակ ռուսական զորքերի միամտությունն ու ներկայությունն է Վրաստանում, որ արգելում է մեր հավատակիցների արյան թափվիլը և գիշատիչ ու անհավատ<արիմ> սահմանակից ժողովուրդների ձեզ պատրաստած վերջնական կորուստը...:

Եվ Կովկասը մին էլ տեսավ Идут все полки могучи, шумны, как поток, страшно, медленны, как тучи,