Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կպցրած, մինչև էսօր էլ՝ իրանց գլուխը, իրանց սուրբ հավատը, իրանց սուրբ օրհնքը՝ էն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարհքում ոչ էլել ա, ոչ կլի.— էն աշխարհքը, էն անօրինակ ազգն էր էս վերջին ժամանակը՝ շունչը բերանը հասած՝ աչքը եբկինքը կթել, որ Ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի»։

[«Վերք Հայաստանի» <85> , 86— 87]22

Եվ պատերազմի սկզբում «Երեանը թևին տվեց, երբ ռուսաց զորքը իր մեջը մտավ․ Էջմիածնի խնկի, մոմի հոտը ու զանգակների ձենը երկինք հասավ։ Քաջահաղթ հսկա կոմս Երևանի՝ Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած՝ մտավ Վաղարշապատ․․․»։

«Կաբելի է աշխարհք աշխարհքով Տեսնել Երևանի վերցնելու պատմությունը դիպչի, ազգեր գան ու էլ ետ ոչնչանան, բայց քանի որ հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սահաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Կրասովսկի մեր անմահ Ներսեսին հետները՝ խաչ, ավետարան ձեռին՝ մտան բերդը, որ հայոց աշխարհքի ազատության տոնը կատարեն․․․»։

[«Մեծ էր հիրավի ու անմոռանալի ոուսաց Փարեժ մտնիլր, բայց ե՞րբ գալիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես Հայք էս արժանահիշատակ օրը]։ 32

113