Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


[Ֆաթ Աչի շահը՝ ինքը թույլ մարդ էր]։ Նա ավելի շուտ ուզում էր Անգլ<իայի> միջնորդությամբ,որպես նվեր ետ ստանալ Ռ<ուսական> կայսրից Ղարաբաղի և Թալիշի խանությունները։ Բայց նախ Պետերբուրգում, 1815 թ. անհաջ<ող> անցավ այդ խնդիրը, ապա՝ 1917 թ, Երմ<ոլով>ի Թեհրան դեսպան գնացած ժամանակ, վճռական կերպով հայտնեց, որ Ռուսաստանը ոչ մի մատը հող չի զիջանիլ։ Այն օրից միակ միջոցը մնաց պատերազմը;

Պարսկաստանի այս տրամադրության կրողն ու արտահայտիչը հանդիսացավ [շահի երրորդ որդին] թագաժառանգ Աբբաս Միրզան, որ եվրոպական ձևի զորք ստեղծեց այդ նպատակի համար։ Չպակասեցին և նպաստավոր հանգամանքները։ Հնդկաստանն ապահովելու համար՝ Անգլիան մի կողմից էր պարսիկներին դրդում Ռուսաստանի դեմ, (դաշն֊Պարսկ<աստանի>վրա հարձ<ակվելու> դեպքում՝ պաշտպանել զենքով),3 Կովկասի մահմեդական խաներն ու ժողովուրդները մյուս կողմից էին խոստանում իրենց պատրաս տակամությունն ու աջակցությունը, վրաց Ալեքսանդր արքայազնն էր փախել [միացել] Պարսկաստան, նա էլ իր ուժն ու ազզեցությունն էր առաջարկում, վերջապես այդ միջոցներին մեռավ ռուսաց կայսրը՝ Ալեքսանդր I, հրապարակ եկավ գահաժառանգության խնդիրն ու դեկտեմբերյան խոռվությունը,4 որ վստահություն տվեց Աբբաս Միրզային ու իր համախոհներին՝ հարմար ժամանակը հասած համարել ու սկսել ցանկալի պատերազմը։ (XXII, IV, 37. Պարսկ<աստանի> ներկ<այացուցչի> հանդուգն խոսքը՝ եթե ռուսները չեն ուզում մեզ բարեկամանալ)։ Առիթն էլ պատրաստ կար։ Այդ էլ սահմանագլխի խնդիրն էր, որ ձգձգվում էր երկար տարիներ ու չէր վճռվում։ Աբբաս Միրզան ուղղում էր՝ ինչ ձևով ուզում է լինի, իրեն մնա Թալիշի խանության հարավային մասը, իսկ Երևանի սարդարը վիճում էր Սևանի հյուսիսարևելյան հողերի վրա, որովհետև այստեղից հեշտ էր հարաբերություն ունենալ Ղազախ-Շամշադնի թուրք ադալարների հետ ու նրանց միջոցով Դաղստանի հետ։

117