Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5XVIII դարու մեր ժողովրդական շատ գնահատելի պատմիչներից մինը՝ Զաքարիա սարկավագը, որ այս գյուղիցն է, պատմելով թե պարսիկ [ներն] հարկաց վերակացուն ինչպես էր ժողովրդի «գլուխը դրում», մարդահամար անում, ասում է «Եւ եկն նախ ՛ի Քանաքեռ յաւուրս ձմերայնոյ.. Իսկ հայրն իմ Մկրտիչ շալակեաց զիս զԶաքարիայս, և զեղբայրն իմ զԽաչատուր առաջի արկեալ՝ գնաց. և իբրև ետես զմեզ փոքր և կաղ և թիւր ոտամբ, բարկացաւ՝ և ասէ, զառողջ որդիսն քո պահեալ ես, և զանդամալոյծքդ բերեալ ես. և հրամայեաց արկանել յերկիր ՝ի վերայ երեսացն. և բերեալ ջուր թափեցին ՝ի վերայ անձինն, յոտաց մինչև ցգլուխն՝ ջրողող արարին. և նստոյց այբ մի ՝ի վերայ գլխոյն և այբ մի ՝ի վերայ ոտիցն. և հրամայեաց չորից զինուորաց՝ Բ կողմամբ հարկանել. և այնքան հարին, մինչ զի մորթն ՝ի մարմնոյն ՝ի բաց ոստեաւ և ինքն անշնչացաւ. և համարեցին գնա՝ մեռեալ. և ապա քարշեալ գնա թաղեցին ՝ի մեջ փայինի։ Եւ այր մի Բարսեղ անուն, և այր մի Ղազար անուն՝ հանին զի եղն֊ գունսն. և այլ ոմն Մաբուգէ անուն՝ Երևանցի կախեցին զմիոյ ձեռանէն, և այնքա՛ն հարին, մինչև յօղուածքն ամենայն խախտեցան»։ 16: [Իսկ աղջիկների մասին խոսելիս] Աղջիկներն այս գյուղում այնպես են եղել փակված ու թաքցրած, որ մի դեպքի մասին պատմելիս՝ այս նույն պատմագիրը զարմանքով [ասում է] բացականչում է, թե մինչև անգամ «տնարգել աղջկունքն ևս» դուրս եկան տեսնելու17։

Զաքարիա սարկավագից հարյուրավոր տարի ետը նույն գյուղում աչքր բաց արավ Խ. Աբովյանը և տեսավ միևնույն / դժոխային պատկերն ու վիճակը դժոխքը։

«Լեռ քարափի վրա ցից գլուխը բարձրացնում, թամաշա անում հանդարտ հազար գլխանի դևի պես„ նույն Երեվանու բերդը… որի «հողի ու ջրի շատ փայը հենց բռնիր՝ հայի արընով ա շաղախած»։

«Երևանո՛ւ բերդն, Երևանու բերդն՝ ա՜խ, որ առավոտը բացվելիս՝ նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէր ընկնում 18 123