Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հենց իմանաս՝ թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրրճտացնում ու իր ապականյալ, թունավոր դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռընչացնում, որ կարենա՝ իր հոտած աղկների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը դուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի՝ անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի։ Արեգակը մտնելիս հո՝ հենց իմանաս՝ թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում ու բրջերի գւխին՝ մեկ կտրած գլուխ էս տեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էն տեղ էին կտոր կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքըռում ու թրով, մզրախով, յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն զլորում, քացի տալիս ու ներքև քցում ճաշվա ժամտնակին՝ հենց իմանաս՝ մեկ կրակի սար բլեր էնտեղ կանգնած, փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը՝ ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա չի կա տակովն անի, լափի։ Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բարդանը՝ ոսկոռով, ջամդաքով, յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես՝ հենց իմանաս՝ ծանրացել՝ փորըներն՝ էլ չէին կարում քաշիլ, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր կտոր լին։ Մեչդների ոսկեվարաղ գլխներին արեգակի շողքը դիպչելիս, պլպլալիս, հենց իմանաս՝ էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխըղճմտանք հոգու շնչովը փքված, ուզում ըլեին՝ աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը՝ որ երկրին խաղաղություն, դինջություն տա, Սոդոմական կրակն ըլեին ուզում՝ երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամին՝ մոլյն, որ գիշեր ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեոլթյան անունբ վերանա, յա հայ ազգի, մինարեն որ չէր նի ըլում՝ որ ազան տա ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան՝ իրանց իմամնեբին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն զինումը դժոխքի փայ չըլին, սա ձեռն ականջին որ չէր դնում ու ծվում, հենց իմանաս՝ հայի համար սադայելյան փողն ըլի փչում,