Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, մեկ քանի շահի ձեռք քցի՝ որ տանի իր քյուլֆաթներին պահի, էն տեղն էին քցում, էնքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, եկած ճամփեն էլ, իր օղյուշաղն էլ, չոլնքի բեզաֆիլ մեկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում։ Աշխարհքի գլխին հենց գիտես՝ կրակ պետք էր վեր գար, էնպես էր ամեն մարդ սասնահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի։ Ի՞նչ ասեմ, ինչ՞ պատմեմ՝ կըլի որ իսկ սադա- յելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի Աստծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիզունը գալիս՝ մարդ չէր իմանում, թե երբ առավոտը կհասնի, լիսը բացվելիս՝ ումուդ չուներ՝ թե սաղսալամաթ՝ մթանն աչքը խփի , էնպես ահում, դողում էին երկրի խալխը։

Երևանու բերդը՝ Երևանու բերդը, ա՜խ, աչքր դուս գա, բանի՜-քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜-քանի՜ անմեղ հոգի՝ տարիներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց եդր, կամ թոփի գյուլլի հետ ա թռչել, հազար կտոր Էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա՝ գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն ատամներով կռծելով, աչքերը դուս տրաքելով, փոթոթվելով հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքիցը, էն կատաղի գազանների ձեռիցը։ Քանի՜֊քանի՜ շահել երիտասարդ՝ մեկ սաղ օջախի մեն֊մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ձաղկած դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին՝ կամ սաղ֊սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի,