Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ՝ որ շուտով խմի ու բալքի կշտանա»։

Ապա <էջ> 99։

«է՛ս սիրտը, է՛ս հոգին, է՛ս սերն ուներ հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի՝ երկիր, աշխար, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, գեբություն, ղարիբութ յուն, տանջանք, չարչարանք, սով, մահ հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս, լուսավորչադավան օրենքը՝ ամուր, հաստատ ու անխախտ պահի։ էս ա հսկայություն, սրտապնդություն, մեծություն, քաջություն, կամաց հաստատություն, հոգու կարողություն ու զորություն, որ աշխարքիս վրա ջրհեղեղիցը՛ դեսը՝ մեկ ազգ էլա մինչև էս օր՝ չի կարաց ու չի էլ կարող ցույց տալ։ Սար ըլեր՝ փուլ կգար, երկաթ ըլեր՝ կհալչեր կմաշվեր, ծով ըլեր՝ կպակսեր, կցամաքեր, բայց աստվածասեր Հայ ազգը՝ մինչև էսօր դեբօրինակ հսկայությամբ տարավ բոլոր ու իր անունը պահեց։

Թողանք էն խեղճ քոթրոմած, աչքից, ձեռքից, ոտից ընկաձ, էն սիրուն տղամարդ երիտասարդ հայերը, որ էս օր էլ Երևանումը՝ որը ջուխտ աչքով քոռացած՝ ախ, ոխ քաշելով մաշված ա իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ոչ գդալով ա հաց կարում ուտիլ, ոչ ձեռով՝ ուրիշը պետք է՝ երեխի պես թիքեն բերանր դնի, չունքի ոչ պռոշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել, որը քոթրոմացել, անդամալույծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որբ՝ լեզու, սրտերն ուզում ա տրաքի, որ ուրիշբ խոսում ա, երեխեքր լալիս՝ յա ծիծաղում են, բալքի թե մեկ ազար, մեկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պես, մանուկ օրորոցկանի պես ոտին, գլխին պետք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքը ուրիշին ոչ մեկ չոռ ա կարում ասիլ ոչ մեկ ջան։ Քանդվի էսպես տերությունը, հաստատ մնա ռսի թագավորությունը, որ մեր ազգն ու աշխարքը գերությունից ազատեց…»։

126