Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տունդ էլ քանդեն՝ ձեն չըպետք է տաս. ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում։ Չի ըլում՝ որ մեկ օր գնանք ջուրը թափենք պրծնենք։ Ախր էս հո օր չի, որ մենք քաշում ենք։ Մնացել ենք եթըմի պես շըլինքներս ծռած։ Արա վերջն ախըր ինչ պետք է ըլի. գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասո`ւմ, էս աշխւսրքըս քանի տարի էլ պըտի մնա, վախտը չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես որ՝ մեկ պստիկ ասեղ էլ՝ մեկ օրվան ճամփից երևեր… [«Վերք Հայաստանի», 124] ։ «Թողություն արա, ծառա եմ սուրբ աջիդ, գիտում եմ, որ դուք էլ կցավիք, ընդուր համար եմ ասում, թե չէ մեկ պուճախ էլ ես կճարեմ, որ միջումը ձգվեմ, մեկ բուռ հող էլ հալբաթ կըլի որ մեկ օր աչթս խփելիս՝ երեսիս քցեն»։

«Լա՛վ ես հրամայում, լա՛վ, աղա Պետրոս, պատասխանեց սրբազանը...։ Բաս թե իմանաք մեր գլուխը ինչ են բերում… էն ժամանակ դուք ձերը կմոռանաք:<Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս, մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում։Ոչ հացն ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ոչ պատիվն ու փեշքաշները նրանց աչքբ բռնում։ Շարթով նստում են մեզ վրա, ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չեն ըլում։ Սարդարն ու Հասան խանը գալիս հո՝ երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում, էլ շունը տերը չի ճանաչում, էնքան գել են մեր գլխի թոփ ըլում։ Քչիցը, քչիցը, ամեն մեկ գալիս` չորս-հինգ հարիր մարդ էդևիցն ընկած՝ տուն են թափում, ո՜ւմ առաջը բռնես։ Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարախանա՝ հետըները գցած գալիս մտնում վանքը, դե արի, նրանց կառավարի։ Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ։Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջ տեղը՝ շոքում, անձրևում, թոզում պիտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան։

128