Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Ախր մեզ որ էս են անում, ձեզ ի՞նչ կանեն։ Պտի համբերենք, համբեբությունը կյանք ա։ Կարելի ա, որ մեկ օր աստծո ողորմության դուռը բացվի, յա էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու Աստծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ մեկ ճար կըլի մեզ։ Քրիստոնեն սրով չի պետք է՝ իր բանը յոլա տանի: Նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա։ էսպես արեց մեր էն էշ գեղըցի հիմար Աղասին էլ, որ մեկ աղչկա խաթեր՝ սուր քաշեց ու խեղճ Քանաքռցիք էնքան ջառըմա տվին ու նրա հալևոր հերը ու զեղի քեդխուդեքը՝ էս ա, բանդումը քոթկումը չորանում, մաշվում են ու աստված գիտի՝ թե վերջըները ի՞նչ կըլի։ Ոչ Մելիք Սահակի, ոչ կաթողիկոսի մունաթը՝ մեկ օգնություն չարին։ Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում։ Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխր վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց, գելերոց կըլի։ Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի, ու տազ անի: Չէ՛, չէ՛ սիրելիք, քանի կարանք, մեր գլուխը պահենք, հա՛ կասեն, հա՛ ասենք, չէ՛ կասեն, չէ՛ ասենք, կասեն նստի՛ր, նստինք, վե՛ր կաց՝ վեր կենանք, մինչև տեսնենք՝ թե բանն ի՞նչ տեղ կհասնի։ Ասում են՝ թե Ռսներն էկել՝ Աբարան են հասել– ո՞վ ա խաբար, բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, Աստուծո բանն անքննելի ա»>:

Այսպես, դարեր շարունակ մեր թշվառ աշխարքում տիրում էր նույն բռնակալությունը, նույն հալածանքը, նույն դժոխքը: Եվ դարերից հետո էլ՝ իԼաքարիա սարկավագից հետո՝ նույն Քանաքեռ գյուղում աչքը բաց անելով Խ. Աբովյանը իր աչքով տեսավ նույն զարհուրելի վիճակապատկերներն ու նույն դժոխքը, որ և ամենայն հարազաությամբ պատմեց ու ողբաց իր «Հայրենասերի ողբի» մեջ։ [Սակայն նա տեսավ այդտեղ և [այդ դժոխքի քանդվելրը] առաջին հանդուգն [ բողոքն ու] ապստամբությունն այդ բռնության դեմ 24 (Աղասու խոսքերը), որ հայ ժողովրդի բացարձակ ու բարձր բողոքն էր պարսից կառավարության դեմ, որի պատկերը «Վերք Հայաստանիի))» մեջ հանդիսանում է Աղասին,

130