Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[որովհետև այստեղ է, որ] տեսավ փրկության հույսը, որ սպասում Էր հայ ժողովուրդը Ռուսաստանից*, տեսավ և այդ դժոխքի ավերումը Երևանի առումով։ Այս Է պատճառը, որ նրա <<Վերք Հայաստանին>> և հայրենասիրի ողբ Է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն Է շնչում և բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով, երախտագիտական բացականչություններով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս Է գալի նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից՝ անկեղծ Է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն Է ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել, իսկ եթե տեղ-տեղ չափազանցություններ ու սխալներ կան, դրանք Էլ հեշտ են բացատրվում։ Չափազանցություններն արված են ցավի սաստկության [րոպեներին] տակ կամ ոգևորության տենդի մեջ, իսկ սխալները առաջացել են այն հանգամանքից, որ նա իր ողբը գրել Է [դեպքերից] Երևանի պատերազմից 13—14 տարի հետո։ [որ] Շատ բան կարող Էր լավ չհիշել, այլև դեպքեր ու անցքեր կան, որ նա անկարող Էր վերահասու լինել իր ժամանակին՝ իբրև քաղաքական գաղտնիքների, պաշտոնական ծածուկ գրագրությունների։ [և տվել Է սխալ միակողմանի մեկնություն]։ Բայց այսուամենայնիվ դրանք [այնքան] քիչ են և [անկարող են] չեն նսեմացնի նրա արժանիքը հենց պատմական տեսակետից, այնքան ճշմարտապատում Է նա ու հարազատ իր ժամանակին և քաջածանոթ դեպքերին ու դեմքերին։

Մինչև տասը տարեկան հասակը նա իր մանկությունը անց Է կացրել Քանաքեռ՝ իր հայրենի օջախում։ Տեսել ու ապրել Է նրա չարն ու բարին, ուրախությունն ու տխրությունը, լավ ու վատ օրը, նրա նահապետական կյանքը, որ այնքան վառ գույներով փռում է իր գրվածքում։

  • Մյուս Էջերր ժող<ովրդի> օրհնանքը ոուս<աց> կայսեր<Ծ.

Հ․>։