Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիացել է իր ապագա Հերոսի՝ Աղասու վրա, որի ծնկներին շատ է նստել ու խաղացել։

Տասը տարեկանից գնացել է էջմիածին՝ կարդալու ու մնացել է այնտեղ 5 — 6 տարի։ Տեսել է, թե ինչպես են գալի էջմիածին պարսիկ [խաները] մեծամեծները՝ սարդարն ու Հասան խանը իրենց մարդկանցով, [որ] և այնպես [գեղեցիկ] կենդանի պատմում է իր ողբի մեջ՝ էջ 12825: Այնտեղից էջմիածնից 16—17 տարեկան գնացել է Թիֆլիս, ուր մնացել է մինչև 1826 թվականը։

Տեսել է, թե ինչպես Թիֆլիս եկավ Աղասին և ինչպես է քաղաքի ժողովուրդը հետաքրքրվել իր քաջ հայրենակցով։ Այնտեղ էլ Աղասին շատ անգամ է Աբովյանին ցույց տվել մի թղթում փաթաթած իր ոսկորները*։

«Դեռ վարժատան աշակերտ էի ու ինչպես էսօր կենդանի է մտքումս՝ Աղասին ինչպես մտավ Թիֆլիս։ Երևելի իշխանի որդի չէր, որ նրան մեծ փառքով ներս բերեին. բայց ո՛վ նրա արածն իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի՝ խմի։ Մեկ թղթի միջում ծալած իրա ոսկորները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որր որ զանազան տեղ կռիվներումր կոտրել հանել էին («Վերք Հայաստանի», 267)։

Այնուհետև շատ է եղել Լոռու ձորերում [Հախպատ, Սանահին], որ այնքան հարազատի սիրով ու կարոտով պատմում է այդ ձորերից ու նկարագրում։20 — 21 տարեկան էր, որ ավարտեց Ներսիսյան դպրոցը, գնաց Հախպատ Եփրեմ կաթողիկոսից թուղթ առնի, որ անցնի արտասահման, գնա Վենետիկ, բայց գնաց ընկավ ռուս-պարսկական պատերազմի [Երևանի կռվի բերանը] և Ղարաքիլիսա։

  • Մոսկվայի՝ Ժամհարյանի: Հրատ<արակության> մեջ կենսագրականն ասում է Պարսկա-ռուսական պատերազմը սկսվում էր, երբ Աբովյանը 1829 թ. փետր <վարի> 24-ին վերջացրեց իր ուսումը ներս<իսյան> դպրոցում (էջ 18)։ Եվ [նկարագրում է] անում է նրա Վենետիկ գնալու պատմությունը։ Ակներև սխալ է. [երևի] պետք է լինի 1826. խլղարաք<յիսայի> պատմ <ությունը> հենց իր՝ Աբով<յանի> խոսքերը մյուս երեսին, թե 1826-ին վերադաձա ս<ուրբ> աթոռը և մնացի յընթաց երեց ամաց» և այլն <Ս.Հ.>: