Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մեածվորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սքով, իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրիլ, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի էն կողմն անցնիլ: Դեռ կիսաճամփի էինք, որ Նազի խանը իր ղոնշունովն էկավ, մտավ Ղարաքիլիսա ու սարի դոշիցը, <ամեն մարդ իր տան կրակի ծուխը տեսնելով, քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլ չտեսնի։ Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր։ Թուրքերը՝ ջամդաքակեր գելի պես գլխներիս պտիտ էին գալիս, ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում։ էն օրը գնա, ո՛չ եղ գա՝ ինչ մեր հալն էր։ Լացի, սքի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում։ Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել, ո՛չ տուն կար, ոչ տեղ, ոչ հաց, ոչ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի՝ գնաց, նրա մոտ վեր էկավ, ով հարուստ էր՝ գլուխը պահում էր. ով մեկ Աստվածասերի ռաստ էր գալիս՝ գեղարենքումը իր քլուլֆաթին մեկ տաք գոմ էլ ա ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՝ սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս։ Լոռվա ձորի մեջը էս գլխիցն էն գլուխը՝ խալխ էր, որ իր վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել մեջը մտել. շատը փեդեր իրար վրա տվել՝ տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը։ Հացի կոտը դառավ օխտը ութ մանեթ, էն էլ չէր ճարվում։ Աարերումն էլ՝ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին։ Ձուկը բռնելով, ֆորս անելով՝ ի՞նչպես կարելի էր տուն պահիլ, քչիցը ամեն մեկ տան տասը ջան կըլեին։ էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն։ Շատ հեր, ախպեր իրանց օղյուշաղի, քոռփա երեխեքանց ձենին չդիմանալով, տասնով, քսանով հավաքվում, գլխները փեշրներն էին դընում, էլ եդ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն. բալց, ա՜խ՝ որը եսիր էր ընկնում, որբ գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում: Ձմեռն էլ էկավ, վրա հասավ: