Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նասուն սովի, ցրտի ձեռիցր ազար ընկավ, Աստված ոչ շհանց տա ինչ էս խեղճերի հալն էր։ Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան, ջիվան երեխեք՝ երեք, չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում; Մեկ հացի ֆոտ դուս գտալիս, հազար աղքատ՝ շլինքը ծուռր դուռըդ կըտրում, չտայիր՝ սիրտդ էր էրվում, տայիր՝ երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլ ա կուշտ փորով ուտենք; Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որր գրավ դրեց։ Շատը որդիքը տարան Շուլավեր, Բորչալու եսիր տվին։ Իմ տան տերը դերձիկ էր, որ գնում չէր, բանում, ու մեկ քանի շարթից եդր մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս։ էսպես հազարավորք մեռան, սովամահ էլան ու շատ փայն էլ էկավ, րնկավ Վրաստանու հողր ու գլուխը պրծացրեց»>:

Եվ այսպես, պատերազմի բռնկման առաջին օրից մինչև վերջը նա գտնվում էր պատերազմի բեմի վրա, մասնակից էր տանջվող ժողովրդի տանջանքին և ականատես բոլոր սարսափներին ու անցած դարձածին։ Պատերազմից հետո էլ մի երկու տարի մնում է էջմիածին։ Կամենում էր վարդապետ ձեռնադրվի, [որ վրա է հասնում] այդ ժամանակ 1829 թվին գիտական նպատակով՝ հատկապես Մասիսի կատարը բարձրանալու համար, էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտր, որբ և սիրում է Աբովյանին ոլ պատճառ է դառնում նրան Դորպատի համալսարան տանելու: Համալսարանից ո գևորված վերադառնում է 1836 թվականին, բայց լավ բնդունելոություն չի գտնում, և ոչ աջակցյություն ու գնահատություն։ Ընդհակառակը, նայում են որպես խորթ մարդու վրա, խորշում ու հալածում, և դաոնցած ու հիասթափված նա մտածում էր շարուն՛ակ իր Հայրենի երկրի վրա ծանրացած խավարի, իր ժողովրդի թշվառ վիճակի մասին; Բայց ոչ, նա նոր չէր մտ ածում այդ մասին։

135