Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահ ու տխրություն էլ չէ՛ր երևում. երեսն արև, լիս դառած՝ փայլում, արինն սրտիցը կրակի պես վառվում, հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում՝ էլ մի՛ կորցնեք դուք ձեր ժամանակն, գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակն։ Սար ու ձոր հրեն ոտն են վերցրել, գալիս ձեզ վրա՝ ոտնատակ անել. բայց ձեր քաջությունն, երկնից զորությունն՝ կարեն աշխարքումս թողալ ձեր անունն. թե սերն ու հավատն, հայրենյաց նախանձն, որքան զորավոր են ու շնորհապանծ, որ մինն հազարին կարա խորտակիլ, երկուսը բյուրին կոտրիլ, նուաճիլ: Զեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց՝ օրհնությունն առան, գնացին ի բաց>։ <էջ 151>։

Եվ ահա «սելավն վրա պրծավ… թվանքը տրաքեց34… լիսը բացվեցավ...35

...Շորագյալի դոշը մթնեց, սևացավ, Խըլղարաքիլիսեն մխումը կորավ...

36Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի՝
Սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի,
Կամ մեկ անմեղ գառը հարիր գազանի
Ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի,
էնպես մնացին չորս կողմը պատած,
Վերևն երկինքը, ներքևն հողը սառած:


...Խլղարաքիլիսեն Էն խավարն Էր բռնել, Էն շամամնդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց Էր տեսնում։ Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու տումանը Շորագյալու դաշտը բռնել՝ կապել Էին… Հարյուր անգամ Պարսից սևագունդ զորքը գու արին, երիշ քաշեցին, ամեն անգամ Էլ հարյուրով կոտորվեցան. իրանք իրանց լաշերի վրովը Էլի եդ փախան, շունչ առան՝ Էլի կրկին Էկան. էլ կրկին մեկ բոլոր խալխի թվանքի համն առան, էլի ամոթով եդ դարձան…»37։

139