Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

состоянии были за ним следовать, людей же престарелых приказано было умерщвлять. Отступающий из Мирака отряд проходил через Малый Караклис несколько часов спустя по отходе Гассан-хана, надлежит умолчать об ужасном зрелище, которое там представилось глазам воинов наших: оно делает стыд роду человеческому» («К. С. XII, 106)46.

Երկու օրից հետո, 18֊ի երեկոյան47 իշխան Սևարսամիձեն մտավ Խլղարաքիլիսի ավերակները։ [Տեսարանը սարսափելի էր]։ Այսպես է պատմում ականատեսը, Հոռոմ գյուղի Հերոս Դալի֊Ղազարը։

«Սարսափելի էր Ղարաքիլիսին նայելը <...>, երբ Դալի֊կնյազը (Սևարսամիձեն) մտավ էդ դժբախտ գյուղը։ Քուչեքը լիքն արյունով, գլխատված թափված դիակներով, մեռնողների հառաչանքներով, կենդանիների հեկեկանքներով, որ իրանց սպանում էին հարազատների դիակների վրա։ Հենց ռուսական զորքն երևաց թե չէ՝ Սևարսամիձեն կառքով առաջին՝ կանայք ու երեխաներ վրա վազեցին ու սկսեցին նախատել, թե ինչու չեկավ իրենց փրկելու։ Ամբոխի կատաղությունը այնքան մեծ էր, որ կանայք քարեր էին շպրտում իշխանի վրա, որոնցից մինը դիպավ նրա գլխին։ Խելակորույս ժողովրդից պաշտպանվելու համար իշխանը թաքնվեց կառրի տակին ոլ կանչեց Ղազարին. «էդ հիմարներին հասկացրու. ասա՝ ես մեղավոր չեմ, որ նրանց գյուղը քանդել են: Ես չեմ տեղեկություն ունեցել ղզլբաշներից. նրանք մեզ կռիվ չեն հայտարարել, ավազակի նման հարձակվել են մեզ վրա. ևս էլ, Երևանի Սարդարի հետ գործս վերջացրել եմ ու իսկույն շտապել ձեզ օգնության: Ցավում եմ, որ ուշացել եմ, բայց երդվում եմ, որ ձեր վրեժը կառնեմ»։ (Потто, Кавказкая> война, т<ом> 3, в<ыпуск> 1, стр. 41):

Այս դեպքի մասին խոսելիս, թե գնդապետ իշխան Սեվարսամիձեն իր հաղորդագրության մեջ, թե գեներալ Սերգեյ Երմոլովը