Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երմոլովը գեն<երալ> Ա<լեքսեյ> Երմոլովին ավերումից երկու օր հետո Խլղարաքիլիսից գրած իր նամակի մեջ48-ասում են, թե ինչու է ետ դարձել Դեխտերևը Գյումրի—անհայտ է49, իսկ գեներալ Պոտտոն բացատրում է այն [հանգամանքով] երկյուղով, թե Գյումրին կարող էր պաշարվել50։

Նույն օրը Հասան խանի հեծելազորքից մի մասը հարձակում գործեց Բայանղուր գյուղի վրա. բայց օգնության գնացած ռուսական զորքը կարողացավ ժամանակին ազատել թե այնտեղ գտնվող զինվորներին, թե բնակիչներին։

«Վերք Հայաստանին» այսպես է հիշատակում այդ դեպքերը։ Խլղարաքիլի սի կռվի տաք միջոցին, ասում է. «Գյումրու դզիցը ռուսի բալաբան, քաջ սալդաթների դաստեն, կապիտանն արծվի պես հասան, թշնամուն մեջն առան։ Թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն, մինը առաջիցն, մինը ետե֊ վեցին հնձեցին թշվառ թշնամու զորքը, ջարդեցին բերդին էլ եդ51 թոփի կողքը» («Վերք Հայաստանի», էջ 158)։

Ինչպես տեսանք՝ գործն այսպես չի եղել, և այս մնում է միայն դժբախտ հայրենասերի սրտի փափագը, որ այսպես լիներ, ինչպես և սրան հետևող առասպելը, թե ինչպես Աղասին այդ դժոխային օրը բռնեց Հասան խանին, ոտի տակը դրեց, բայց խնայեց ու բաց թողեց։ Սակայն Խլղարաքիլիսի կռվից խոսելիս շարունակության մեջ (էջ 164) ասում է.

«…Խլղարաքիլիսեն էլ եդ կռխեցին. Բորչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին՝ թե ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետըներն առան՝ ետ դառան »52:

Սա միանգամայն [նման] գալիս է պատմությանը, և այն բացատրությանը, թե գնդապետ Դեխտերևը ետ դարձավ, որովհետև վախենում էր Գյումրին տանուլ տար։

«Կարելի ա թե Երևան էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարհաշեն մարդ չէ՛ր տեսել, ինչպես որ Սարդարն էր, բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար,