Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարձակումներ է անում Լոռու գյուղերը քանդելու, ինչպես ասում է և Աբովյանը և ռուսաց տարեդրությունը։ Ասպատակներ է ղրկում ամեն ուղղությամբ (Մարց, Ուզունլար)։ Այդ հարձակումները, սակավ բացառությամբ, վերջանում են անհաջող թե զորքի, թե ժողովրդի դիմադրության պատճառով։ Բայց այդ հարձակումներից մեկր [որ] Լոռու [թողնելով] կողքից անցնում հասնում է Բորչալու, տալիս ավերում է գերմանացի գաղթականների Եկատերինենֆելդ գյուղը, որ ժողովոլրդր անվանում է նեմեցի կոլոնիա։

Օգոստոսի 14֊ին, գիշ<երվա> ժամի 2—3֊ին ղարափափախների ու քրդերի մի ձիավոր բազմություն (ոմանք 600 են ասում, ոմանք՝ 1000) հարձակվում է գերմանական գյուղի վրա։ Հարձակվողներին միանում են և Բորչալուի թուրքերն ու տակն ու վրա են անում գյուղը. ծերերին կոտորում, ջահելներին [ունեցած] գերի տանում. [ունեցած] կայք ու հարստ<ություն>, ինչ կարելի էր, առնում են հետները, ինչ որ չէր կարելի՝ այրում են, քանդում, ոչնչացնում։ Այս աղետին էլ ժամանակին օգնության չեն հասնում—ոչ Ջալալօղլուց (50 վ<երստ>) կնյազ Սևարսամիձեն, որ դեռ ամսի 13֊ից տեղեկություն ուներ, թե՝ այդպիսի հարձակում էր լինելու, ոչ նույնիսկ 10 <վերստի> վրա գտնվող Բելիյ Կլյուչից [ուր] գնդապետ Ավենարիուսը, որ ամեն բան իմացավ հենց դեպքի առավոտը իր մոտ փախած կազակից ու գյուղական թարգման Լորենցից։ Միայն Բորչալվի պրիստավ իշխան Օրբելիանին է <1 անընթ.> է [Շուլավերից] (30 վ<երստ>) օգնության գալի մի խումբ հայերով, վրացիներով ու հույներով և թեև քրդերի բազմությունը արդեն հեռացած էր իր ավարով, բայց ետ մնացած խմբերի հետ կռվի է բռնվում Քվեշի գյուղի մոտ։ Այդ կռվի մեջ սպանվում են և լուլավերցի Սոսի աղեն ու Մելիք Օհանջանը։ Սրանց գովքն անելով, այսպես Է պատմում «Վերք Հայաստանին». …Ինչ Ժամանակ խաբարը նրանց է61 <Հասնում, թե նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիչ տղերք քամակին, իրանց մովրովն Էլ մեջըներումը՝ Է՛ն վախտն են վրա հասնում, որ

147