Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այրվեցին։ Նրանք զինված էին նետ ու աղեղով, դրա համար է, որ մեր պատմիչները նրանց անվանում են ազգ նետողաց11: Եվ լավ նետաձիգներ էին։ Կռվում էին անկանոն, եռանկյունի խմբերով և շատ անվերջ հարձակումներով ու նահանջներով հոգնեցնում էին հակառակորդին։ Ամենից շատ վտանգավոր էր նրանց փախուստը, երբ խաբս էին տալի՝ փախչում և հանկարծ ետ դառնում մի նշանով ու հարձակվում:

Արևելքում Չինաստանը ստիպված եղավ նրանց դեմ քաշել իր մեծ պարիսպը իր երկրի ամբողջ երկարությամբ: Հարավում Հնդկաստանը շատ անգամ ենթարկվեց նրանց հեղեղի ավերածությանը։ Հյուսիսում՝ Սիբիրիայում այսօր էլ կան էդ անապատների արտավիժած (սեբունդները)։ իսկ արևմուտքում… ահա՛ էս մասին է լիլու մեր խոսքը։

Քանի ու քանի անգամ են պատմության ընթացքում թուրքական ու թուրքմենական ձիավոր հրոսակախմրերը շարժվել Արևելքից դեպի Արևմուտք, Արալի ու Վոլգայի ավազանների տափաստաններով (низмeнностям) խուժել Եվրոպա և Ամու Դարիալի ու Աիր՝ տափաստաններով՝ Պարսկաստան , Աղվանստան ու Հնդկաստան — էդ չի կարող որոշել [և]

159