Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաղթանակներին, երբ էդ ցեղը կրոնական ֆանատիզմով վերկացած երբ հայրենիքից դուրս խուժեց աշխարհքի վրա տիրելու և սրով ու հրով տարածելու «մի ճշմարիտ կրոնը իսլամը»:

Նրանց առաջին Հարվածը իջավ զրադաշտական Պարսկաստանի վրա։ Ծեր Պարսկաստանը չդիմացավ անապատի հովիվների սրբազան ոգևորության թափին. ընկավ ու խորտակվեց հզոր պատնեշը, որ միշտ կար արևելքի բարբարոս ցեղերի հեղեղի դեմ։ Եվ էսպես դեպի Տիգրիսի ու Եփրատի սրբազան հովիտները, դեպի կուլտուրայի հին օրորանը, բացվեցին [արևելքից ու հարավից] բոլոր ճանապարհները կոտորածների, կողոպուտների, ավերածությունների ու գերությունների և ամեն անլուր աղետների, ինչ որ տեսավ էդ երկիրը՝ էն օրերից սկսած։

էսպես էր արևելքից ու հարավից։ Այժմ տեսնենք հյուսիսից [ու արևմուտքից]։

Կովկասյան մեծ լեռնաշղթայի ծերպերում ու լանջերում և շղթայի հյուսիսային կողմի տափաստաններում [Терек] (Թերեքի ու Դոնի շրշան) հնուց ապրում ու թափառում էին ռազմական ու վայրագ ցեղեր։

Դեռ Քրիստոսից 7 դար առաջ, երբ Ասորեստանի և Ուրարտուի երկարատև ու մեծ կռիվը նրանով վերջացավ, որ Ուրարտուն կործանվեց ու վերացավ էջ 23 Զրադաշտական

Վկայություններ օտար և հայ պատմիչների («այսուհետև դառն են պատմ<ութիւնը> Հայոց»)22։

Լեռնականները։ Նրանք Հրոսակներ էին, որ գալիս էին ավարում, ավերում ու գնում:

Պարսկաստանն էր միայն, որ միշտ տիրելու ձգտումն ուներ և կռիվը և