Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[պարսիկի] ցեղը տիրեց Պարսից Արշակունիների գահին, և միանգամայն անջատվեցին իրարից։ էդ դեռ բավական չէր, Հայաստանը կրոնով ու քաղաքակրթությունով մոտեցավ Արևմուտքին՝ Հռոմին ու Հունաստանին, սրա վրա ավելացավ գրերի գյուտը, և ահա մեր աշխարհքը բաժանվեց երկու բանակի՝ Արևմուտքի ու Արևելքի, որ արաբների գալուց հետո, կարելի <է> ասել՝ մահմեդական Արևելքի և քրիստոնյա Արևմուտքի։ Եվ Հայաստանը, որ կանգնած էր Պարսկաստանի դեմ, իրեն տեսավ կանգնած ամբողջ մահմ<եդական> արևելքի դեմ։ էն օրվանից (IV դարի սկզբում), որ Կոստանդիանոս մեծի օրով քրիստոնեությունը [հաղթեց] դարձավ Հռոմի, Պարսկաստանի մշտական ախոյանի՝ պետական կրոն, հայերն ու վրացիներն էլ հայտնի ընդունեցին ու հրատարակեցին իրենց երկրում, որպես պետական կրոն ու մտան նրա հովանու տակ ու վերջնականապես կտրվեցին Պարսկաստանից։ Պարսից մեծ արքաները չէին կարող սառը նայել էս մեծ իրողությանը [և] իրենց [հպատակ երկիր] տերության մեջ հրատարակեցին մահվան պատիժ քրիստոնեության համար ու զգալով վտանգի մեծությունը, վեր են կենում նրա դեմ։ Էդ մեծ հալածանքի ու մաքառման սկիզբը դրեց Շապուհ Երկրորդը։