Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հայաստանում Շապուհը երկարատև կռվից ու մեծ ջանքերից հետո, որ գրեթե նրա կյանքի մնացած մասը կլանել են, հաջողվեց միայն ընդունել տալ պարսից գերիշխանությունը, բայց քրիստոնեությունը վերացնել չկարողացավ։ (338 <թ.>։32: Թեև միաժամանակ ստիպված էին դիմագրավելու միջին Ասիայի նոմադ ցեղերի և Հյուսիսային Կովկասից ալանաց և հոնաց արշավանքներին)։ [(Հատկապես Հայաստանը եղավ գլխավոր ասպարեզը էդ կրոնաքաղաքական կռվի, որ էն ժամանակ բորբոքվեց պարսից պետության ամբողջ արևմտյան սահմանի երկարությամբ, քրիստոնեության և կրակի պաշտամունքի կռվի, հռոմեական և պարսկական ազդեցությունների կռվի)։

Շապուհի հաջորդներից մեկը՝ Հազկերտ II, միտք հղացավ միանգամից վերացնել նոր կրոնը Հայաստանում և առաջ բերավ էն կռիվը, որ հայոց պատմության մեջ հայտնի է «Վարդանանց պատերազմը» կամ «Ավարայրի ճակատամարտը» անունով33: Եվ ահա էն օրվանից, որ երկու ժողովուրդը էդ դաշ<տ>ում հանդիպեցին իրար ճակատ առ ճակատ, որպես երկու թշնամի կրոնների ներկայացուցիչներ, էն օրվանից [չդադարեց] իրար պիղծ համարեցին, էն օրվանից,