Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ Վարդանը իր սուրը մերկացրեց Պարսկաստանի դեմ հանուն քրիստոնեության, էն օրվանից էդ կռիվը դեռ շարունակվում է էդ դժբախտ երկրում, և էդ է պատճառը, որ մոռացվել են շատ մեծ պատերազմներ, թագավորներ, զորավարներ ու հերոսներ, բայց Ավարայրի պատ<երազմը> ու Վարդանը միշտ մնում են կենդանի։

Ист., ч. III, 36934

Քանի դեռ Հռոմի [հաջորդը]՝ նոր Հոոմը՝ Բյուզանդիան իր ձեռքին ուներ Տավրոսի գիծը, և քանի դեռ Հայաստանն ու Վրասաանը պետք է պաշտպանեին միայն թևերը, հայ ժողովուրդը, էն Ժամանակ դեռ ռազմական, կարող էր հաջող կռվել, չնայելով իր պետության քաղաքականորեն կտոր-կտոր լինելուն։ Վտանգը եկավ, և նրա հետևանքները երևացին էն ժամանակ, երբ աբբասյան խալիֆայության անկման շրջանում, թուրքական (турецкие) օրդուները լցվեցին Ատրպատական ու Քռի ներքին հոսանքը և սկսեցին ոչ [թե] միայն անդադար անհանգստացնել Հայաստանը, այլև նրա միջով ճամփա բաց արին դեպի Փոքր Ասիա։ Ատրպատականը դարձավ թափառական ցեղերի (кочевный) և նրանց առաջնորդների սիրելի բնակավայրը, իսկ Հայաստանը՝ էն երկիրը, որի [միջով] անց ու դարձ [էին անում] ու որը թալանում, սելջուկների ետևից եկան Հուլավուի մոնղոլները, նրանց ետևից՝ Թեմուրի օրդուները։