Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա թե նրանցից հետո էլ էդ թշվառ երկիրն ավերեցին թուրքմենների, օսմանցիների ու պարսիկների պատերազմները: Հայաստանը դառավ դժոխք, որից կարելի էր ազատվել միմիայն փախչելով… (Ист. ч. III, 369)35

Գաղթե՜լ, գաղթե՜լ, գաղթե՜լ... [ով Հայոց գաղթականություն Ափսո՜ս քեզ, հայոց խեղճիկ ժողովուրդ 36 [ո'վ հայոց գաղթականություն]: Բայց սա ուրիշ պատմություն է:

Ով գաղթեց գլուխն ազատեց էս դժոխքից, պրծավ։ Հապա նա, ով մնաց, նա ին՞չ արավ, ինչ ճար ու հնար մտածեց էս տեսակ [անօր<են>] տարորեն դաժան ճակատագրի հանդիպած մի ժողովուրդ, եթե էսքան անողոք է եղել նրա վիճակն ու անողոքությունը հաստատուն՝ դարերով, դարերով։ Միթե էս ժողովուրդն իր ապրած տանջանքներից ու աղետալի պատմությունից մի իմաստություն չհանեց, մի քաղաքականություն չմշակեց իր համար։

Իհարկե հանեց ու մշակեց և էն էլ շատ պարզ ու կարճ։ [Դարերի] փորձով տեսավ, որ անկարող է էս [բարբարոսական]թշնամական և այլակրոն հեղեղի դեմ կանգնելու և ապրելու և մի հզոր ձեռք, մի մեծ բարեկամ, մի ուժեղ ապավեն է հարկավոր իրեն՝ իր գլուխը պահելու համար, իր ինքնուրույնությունը չկորցնելու համար։

[նոր մահմ<եդական> ճնշումնեը ու դիմումն արևմուտք. Հռոմ, Բյուզանդիոն, Ռուսաստան]

Պարսկաստանից կտրվելուց (IV դ) հետո դիմումներ Սահակ կաթողիկոս.

Գյուտ. քրիսաոնեության և Հռոմի հետ կապի համար կանչվում է պարսից դուռը։

Դիմում Հունաստան , Վարդանանց պատ<երազմը> և Եղեշե 37:

Բյուգանդ<իա> Ա<րշակ> բ<յուզանդական> կայսրին գրած թուղթը Չամչ<յան>, 45638

Այնուհետև դիմումներն [ապարդյուն]