Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որովհետև պատճառներ կան, որ ընդմիշտ մնում են նույնը, [և պատճառներ կան] և միշտ էլ առաջ են բերում միևնույն հետևանքը [և պատճառներ էլ կան, որ տևում են երկար և երկար էլ ազդում են ազգերի [պատմության ու] կյանքի [ընթացքի վրա]։ Դրանից է, որ պատմությունն էլ կրկնվում է, իհարկե, ընդհանուր առումով։

[Օրինակ, ահա ձեզ հավիտենական մի պատճառ]։ Լեռները պահպանողական բնավորություն ունեն։ Նրանց շարքերով ասես թե աշխարհքը վերջանում է ու նրանց մեջն է ամփոփված լեռնցու համար ամեն լավ բան, նա հեռու չի գնում, չի թողնում իր հայրենիքը։ Եվ աշխարհակալ չի առհասարակ։ Կրոնների վնասակար ազդեցությունը. բաց տարածությունը, դաշտն ու ծովը, ընդհակառակը, քաշում է մարդուն, հետաքրքրում է հեռու հորիզոններով ու տանում է դուրս՝ արկածների ու ընդհարումների։ Կամ թե չէ այսինչ երկիրը գտնվում է հյուսիսային գոտում, մի անկյունում, կամ [թե չէ] մի կղզի է մեկուսացած, իսկ

մեջ («Վերք Հայաստանիի» օրով) ենթակա ավերումների, կրոնով հակառակ մահմեդական կրոնի [իշխանությանյան] բռնության տակ կրկին որոնում էր իր «զորեղ բարեկամը»: Ռուս բառի մեջ հայը հասկանում էր էն ուժը, որ փրկելու է իրեն ու պաշտպանելու։ Պատմությունը, դիմումն և դրությունը.

Նրանցից դուրս՝ ամեն բան չնչին է ու անարժեք <3 անընթ.>