Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի ուրիշ երկիր ընկած է ժողովուրդների պատմական ճանապարհի վրա։

Այս առանձնահատկությունները միշտ ազդել են ժողովրդի կյանքի վրա, նրա հոգու վրա և բացատրում են նրա [պատմությունը] բնավորությունը թե ինչու այսպես է և չէր կարող լինել ուրիշ տեսակ։ Պատճառներ էլ կան, որ տիրում ու ազդում են երկար ժամանակ։ Դրանք էլ մեծ գաղափարներ են որ ապրում են դարերով ու ազդում են դարերով։ Օրինակ, կրոնական գաղափարները. ժողովուրդների [մտքի ու հոգու] վրա իշխում են երկար դարերով և մարդու հոգին հրապուրում են դեպի երկինք կամ դեպի [կռիվ] երկիր [կամ] դեպի վայելք կամ դեպի անձնուրացում։

Եվ վերջապես ազդում են ժողովուրդների հարաբերության վրա:

Հայաստանը իր աշխարհագրական դիրքով ընկած է Արևելքի ու Արևմուտքի ազգերի ճանապարհին, միշտ մեծ ազգերի ոտի տակ, ենթակա արշավանքների ու [կոտորածների] ավերումների, անվե՜րջ, անվե՜րջ, անվե՜րջ. և ինչպես պատմությունը գեղեցիկ որոշել է՝ մաշվեց զորաբանակների ձիերի սմբակներից։

[Այստեղ մի միտք]։

Եվ այս երկիրը վերջիվերջո իրեն անվանեց «թշվառ Հայաստան»։ Թշվա՜ռ... բառեր կան, որ մի ամբողջ պատմություն են։ Ռուսն իր երկիրն անվանում է «Святая Русь» գերմանացին իրը՝ «ամենից վե՜ր Գերմանիան», անգլիացին, <…> թուրքը՝ «ալ կարմիր», «օսմանլի», իսկ հայր իր [երկիրը] հայրենիքը կոչեց «թըշվա՜ռ..»։

Ռուսներն ունե՞ն արդյոք և ուրիշները, ոտի տակ ընկած երկիր, այս ճամփաների վրա: Թշվառ Հայաստանը: