Հայի բախտը կախված է եղել այդ .«մեծ բարեկամից», և հայոց պատմությունը այդ [նեղությունների] արշավանքների՝ և [բարեկամների] հովանավորների հետ ունեցած հարաբերության պատմությունն է գրեթե։
Մի ժամանակ, երբ ամբողջ Կովկասում ազգերի վրա թագավորում էր Արշակունի տունը՝ ազգակցական (և կրոնական) կապերով կապված Հայաստանը միշտ դիմում էբ Տիզբոն՝ Պարսկաստան և առնում էր նրա թե օգնությունը և թե ազդեցությունը։ [Քրիստոնեության գալուց հետո…]։
Վերցնեք. ժամանակի տիրողները՝ Հռոմն ու Պարսկասատանը։ Հայաստանը Հռոմից [բաժանված է] կտրված է և կուլտուրայով, և կրոնով, և ծովով։ Ամեն անգամ, երբ Հռոմը հայտնվում է Հայաստանում, որպես [տիրող] թշնամի:
Հայաստանը իր հարևան Պարսկաստանի հետ և կրոնակից Է և տիրող դինաստիային ազդակից ։
Քրիստ<ոնեութչունը>, որպես մի մեծ ծով, ընկավ Պարսկաստանի և Հայաստանի մեջ [պարսկական] տիրող տան ագգակցությունն Էլ մեջտեղից վերացավ և ահա նոր բարեկամություն, նոր կռիվ։