Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա նոր բարեկամություն, նոր կռիվ:

Պարսկական ազդեցությունը.

Հոռմեական,Հունական-այժմ գալիս է ռուսականը, որ իբրև հույն ժառանգն է համարում:

<…> ապավեն է որոնում։

[Այդ ամենը նրա համար] քանի Պարսկաստանի հետ կապված էր տիրող դինաստիայի ազգակցական կապերով (կրոնով և այլն) ու քաղաքական շահերով, հարևանությամբ, նա էր միշտ ապավենը և դաշնակից։

Բայց այն օրից, որ եկավ քրիստոնեությունը, խորթություն գցեց Պարսկաստանի և Հայաստանի մեջ և ընդհակառակը, մոտեցրեց Հայաստանը արևմտյան քրիստոնյա ազգերին, այն օրվանից պատկերը փոխվեց։

Հայաստանը նրանց փարեց, որպես իր գոյության և իր կրոնի պաշտպանների, իսկ նրանք Հայաստանից օգտվեցին, որպես իրենց [համար] առաջապահ գնդի և եղավ բուֆեր մի երկիր, Պարսկաստանը շատ ջանք գործ դրավ մեջտեղից վերացնելու այդ խոչընդոտը՝ քրիստոնեական կրոնը [և դրանից առաջացավ] և այդ մաքառումի ամենամեծ արտահյայտությունը եղավ Ավարայրի պատերազմը45։

Բայց դրությունը մնաց նույնը՝ Հայաստանի աչքը միշտ դեպի Արևմուտք։

<…> Դեպի քրիստոնյա Հռոմ. Բյուզանդիա։

Կոստանդինը IV դ. սկզբին 308 թ. ընդունում է քրիստոնեություն և հրատ<արակում> պետական կրոն։ Տրդատն ապավինում է նրան։ Գնում է իր մեծամեծների ու